Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Թուրքիան ծանր իրավիճակում է. Էրդողանը մարդկանց ուշադրությունը շեղելու համար Հայոց ցեղասպանության հարցն է շահարկում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինն այս շաբաթ նիստ է գումարել նախագահ Ռ. Թ. Էրդողանի գլխավորությամբ՝ քննարկելով Հայոց ցեղասպանության հարցը, ավելի ճիշտ՝ դրա միջազգային ճանաչման դեմ ձեռնարկվելիք քայլերը:

Ermenihaber.am-ը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆախրեդդին Ալթունը հայտարարություն է տարածել մոտ 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության վերաբերյալ՝ հայտնելով, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915 թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։

«Ժողովում քննարկվել են համապարփակ քայլերը, որոնք կանխելու են հայկական լոբբիի, որը Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում, և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Այս տեղեկությունը շուտով մեկնաբանել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ինչքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը:

«Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա», – ասել է խոսնակը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է:

«Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948 թ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար»:

Թուրքիայի ղեկավար շրջանակների կողմից Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումն ու բարձրաձայնումը ներկայիս տեղական ու միջազգային արտակարգ իրադրության պայմաններում շատ հետաքրքրական է ու ինչ-որ առումով՝ նաև տարօրինակ, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Հայաստանը և թե՛ միջազգային հանրության մեծ մասը այսօր այն վիճակում չեն, որ հնարավորություն կամ ժամանակ ունենան զբաղվելու այլ առաջնահերթություններով՝ բացի կորոնավիրուսի դեմ պայքարից ու դրա հետևանքների չեզոքացումից: Ուստի արժե քննարկել և հասկանալ Էրդողանի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի ընդունած որոշման շարժառիթներն ու դրդապատճառները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

– Պարոն Չաքրյան, ո՞րն է առիթը, որ Թուրքիայում որոշել են անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերին: Ինչո՞վ է պայմանավորված այս հարցի բարձրաձայնումը ներկա իրավիճակում:

– Անկեղծ ասած՝ դա ինձ էլ շատ տարօրինակ թվաց, որովհետև հիմա դրա ժամանակը չէ, կորոնավիրուսը Թուրքիայում էլ է ահավոր տարածվում: Կարծում եմ՝ այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող հայկական լոբբիի, ինչպես նաև այլ երկրների «սադրիչ գործողությունների» դեմ պայքարի որոշում են կայացրել, դա պայմանավորված է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմամբ: Շատ ծանր իրավիճակում են հայտնվել, վիճակն ահավոր վատթարացել է: Թեև ասում են՝ 13,5 միլիոն գործազուրկ կա ներկա պահին, բայց երեկ ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասաց, որ գործազրկությունը 38 տոկոս է կազմում, այսինքն՝ գործազուրկ չեն համարում նրանց, ում գործատերերը ուղարկել են հարկադիր արձակուրդի՝ առանց վճարելու: Հետևաբար, իրավիճակը շատ ծանր է: Դրա համար էլ ուշադրությունը շեղելու համար ինչ-որ բաներ է հորինում, օրինակ՝ հենց այս պահին, այս ժամին հրապարակ է բերել Հայաստանի և Հունաստանի դեմ հարձակվելու ծրագիրը:

– Իմիջիայլոց, շվեդական «Nordic Monitor» հետազոտական կենտրոնը դեռ նախորդ տարի էր գաղտնազերծել մի փաստաթուղթ, ըստ որի Թուրքիայում ժամանակին (2001 թ.) Հայաստանի դեմ ռազմաօդային հարձակման գաղտնի պլան է մշակվել, և հիմա կրկին այս տեղեկությունը դրել են շրջանառության մեջ:

– Այո՛, շրջանառության մեջ է դրել կրկին նույն նպատակով՝ իր ընտրազանգվածին կուսակցության շուրջ համախմբելու և իր ժողովրդականության ու վարկանիշի անկումը կասեցնելու միտումով: Ուզում է ցույց տալ, թե «բոլորը մեր դեմ թշնամի են», լինեն քրդերը, հույները, թե հայերը, հետևաբար՝ ընտրազանգվածը պիտի համախմբվի Էրդողանի շուրջ: Հասարակության ուշադրությունը սոցիալ-տնտեսական շատ ծանր խնդիրներից շեղելու համար է անում:

– Գործազրկությունը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքո՞ւմ է շատացել:

– Արդեն շատ էր՝ 13,5 կամ 13,7 միլիոն մարդ գործազուրկ էին: Փաստացի գործազուրկ: Իսկ հիմա ավելի են շատացել:

– Իսկ վարակի տարածման տեմպերն ինչպիսի՞ն են Թուրքիայում:

– Մայիսին օրական թիվը իջել էր մինչև շուրջ 700-ի, բայց հունիսին հանկարծ բարձրացավ՝ հասնելով 1500-ի, 1600-ի, 1700-ի: Հիմա նորից բարձրանում է:

– Կարանտինային սահմանափակումները Թուրքիայում նույն ձևով պահպանվո՞ւմ են, թե՞ թուլացվել են:

– Դե, գիտեք, օրինակ տարեցներին թույլ չի տալիս փողոց դուրս գալ, այգիները փակել է, բայց առևտրի կենտրոնները բաց են: Ու քանի որ առևտրի կենտրոնները բաց են՝ ժողովուրդը հավաքվում, գնում, առևտուր է անում: Տանից դուրս գալու արգելք է դրել. ժամով է, մի քանի ժամով թողնում էր, ժողովուրդն էլ այդ մի քանի ժամվա ընթացքում վազում էին առևտուր անելու, որ տանը ուտելիք ունենան: Մի խոսքով՝ տարօրինակ բաներ է անում և երեք պատգամավորին էլ վերջերս զրկել են մանդատից: Մեկը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունից, մյուսը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից: Ընդ որում՝ առանց քննարկելու, առանց քվեարկելու: Մի քանի օր առաջ էր: Նիստը բացվում է, նախագահը վերցնում-կարդում է՝ այս, այս, այս պատգամավորները մանդատից զրկվել են: Վե՛րջ: Շատ տարօրինակ բաներ է անում: Երևի զգում է, որ վերընտրվելու հնարավորություն չունի, դրա համար էլ հիմիկվանից նախապատրաստվում է: Թեև առաջիկա ընտրությունները 2023 թվին պիտի լինեն: Նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Համատեղ է:

– Պարոն Չաքրյան, իսկ մոտավորապես ի՞նչ բնույթի քայլեր են Թուրքիայի իշխանությունները պատրաստվում ձեռնարկել «հայկական լոբբիի» կամ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման դեմ:

– Այդ քայլերը տասնյակ տարիներ ձեռնարկել են: Օրինակ՝ եղել է մի տարի՝ 130 մլն դոլար են հատկացրել Ամերիկայի հրեական լոբբիստական կազմակերպությանը, որ պայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Արդյունքը ի՞նչ է եղել: Արդեն քանի՞ երկիր է պետության կամ խորհրդարանի մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կարծեմ՝ 44 կամ 45 երկիր: Անկախ Թրամփի վերաբերմունքից՝ Միացյալ Նահանգները ևս ճանաչել է խորհրդարանի, այսինքն՝ Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի մակարդակով:

– Ըստ էության, կարող ենք ասել՝ Միացյալ Նահանգները ճանաչել է:

– Ճանաչելը էլ ինչպե՞ս է լինում: Ընդ որում՝ Սենատը միաձայն է ճանաչել:

– Իսկ գուցե մոտակա ժամանակներում ճանաչման նոր պրոցեսնե՞ր են սպասվում, դրա համար է Թուրքիան փորձում ակտիվանալ այս ուղղությամբ, թե՞ նման տեղեկություններ դեռ չկան:

– Ըստ երևույթին, պատրաստվում է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսը հաղթահարելուց հետո նոր գործընթացներ կսկսվեն, դրա համար էլ նախապես ինչ-որ քայլեր է ձեռնարկում, որ Թրամփի միջոցով փորձի կանխել Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը, բայց Թրամփի ուժը չի պատի:

– Մի ուրիշ հետաքրքիր հարց էլ կա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է»: Դուք համաձա՞յն եք, որ Հայոց ցեղասպանության հարցը հայ-թուրքական խնդիր չէ:

– Այն առումով, որ մենք հարաբերություններ չունենք: Թուրքիան մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Եվ մեզ համար նախընտրելի է, որ դա լինի (և իսկապես այդպես է) միջազգային հանրության և Թուրքիայի խնդիրը: Եթե 44-45 երկիր ճանաչել է՝ նշանակում է, որ միջազգային հանրության մի զգալի մասը ճանաչել է: Հետո պետք է հաշվի առնել հետևյալը՝ միջազգային հանրությունը չի ենթադրում ՄԱԿ-ին անդամակցող երկրները: Միջազգային հանրություն ասելով՝ հասկանում ես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Եվրամիության առաջատար երկրները՝ Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Նիդեռլանդները: Բելգիային էլ կարելի է ընդգրկել: Դրանք են միջազգային հանրությունը: Ինչո՞ւ են դրանք. որովհետև իրենք են ուղղորդում:

– Բայց սկզբունքորեն Դուք համաձայն չե՞ք, որ Հայոց ցեղասպանությունը կամ այլ խոսքերով՝ 1915-ի իրադարձությունները հայ-թուրքական պատմության մի մասն են և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիր են:

– Ես Ձեզ հասկանում եմ, բայց երբեմն դիվանագիտության մեջ այնպիսի հայտարարություններ են անում, որ պարտադիր չէ՝ համապատասխանի նրան, ինչ դու մտածում ես: Ավելի լավ չէ՞, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում զբաղվի միջազգային հանրության հետ, քան Հայաստանի: Թուրքիայի համար նախընտրելի կլիներ, որ դա լիներ հայ-թուրքական խնդիր, ինքն էլ կզբաղվեր միայն Հայաստանով, չէր զբաղվի ամերիկյան, ֆրանսիական կամ գերմանական խորհրդարաններում քննարկվող բանաձևերով: Այսինքն՝ Արտգործնախարարության այդ հայտարարությունը Թուրքիայի գործն է բարդացնում: Բնական է՝ Արտգործնախարարությունը պիտի դիվանագիտական հայտարարություն անի, և կարծում եմ՝ ճիշտ են արել, որովհետև այլապես ամբողջ թափով մեզ վրա կհարձակվեն, բոլոր ճնշումները մեզ վրա կգործադրեն՝ փոխանակ գնան, սրան-նրան աղաչեն, պաղատեն, որ «մի՛ ընդունեք…»: Մի ուրիշ հանգամանք էլ կա. երբ կորոնավիրուսի ճգնաժամն անցնի՝ չի բացառվում, որ մուսուլմանական երկրներն էլ սկսեն ճանաչել: Սիրիան, ինչպես գիտեք, արդեն ճանաչել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում