Ինչպես գիտեք, երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանի հարցը նիստի օրակարգում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Մկրտչյանը։
Հարցին՝ ֆրակցիայում քննարկվելո՞ւ են Ծառուկյանի և Քոչարյանի հարցերը՝ Մկրտչյանը պատասխանեց. «Դրանք իրավական հարցեր են և ֆրակցիայում չեն քննարկվում։ Դրանք իրավական տիրույթում գտնվող հարցեր են»։