Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

ՍԴ երեք անդամ կհավաքեն ճամպրուկները. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ երեկ շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում՝ կարճ ժամանակում, իշխանությունները նպատակ ունեն նաև խորհրդարանում լուծել Սահմանադրական դատարանի հարցը: Եվ, ահա, նախագիծը պատրաստ է, որով կդադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ: Այդ մեթոդի իրագործման պարագայում Սահմանադրական դատարանից կհեռանան ՍԴ 3 անդամներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ արդեն որպես ՍԴ անդամ: Եվ նման սցենարի պարագայում ՍԴ գործող կազմում կմնա 6 անձ՝ Աշոտ Խաչատրյանը (նշանակվել է 2010-ին և դեռ 2 տարի ունի), Արևիկ Պետրոսյանը (նույնպես 2010-ին է նշանակվել և 2 տարի ունի պաշտոնավարելու), Հրայր Թովմասյանը (պաշտոնավարում է 2018-ից), Արայիկ Թունյանը (նշանակվել է 2014-ին և դեռ 6 տարի ունի պաշտոնավարելու), Արման Դիլանյանը (պաշտոնավարում է 2018 թ. սեպտեմբերի 13-ից), Վահե Գրիգորյանը (2019 թ. հունիսի 18-ից): 1997 թվականից Սահմանադրական դատարանի անդամ հանդիսացող Ֆելիքս Թոխյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե վատառողջ է, դեռևս չի հասցրել ծանոթանալ իմքայլականների կողմից ներկայացված նախագծին:

«Վատառողջ եմ, աչքերիս հետ է կապված: Չեմ ծանոթացել նախագծին, մեկ շաբաթից խոսենք, ծանոթանամ՝ նոր», – նշեց նա: Ալվինա Գյուլումյանը, չնայած ընդմիջումներով է ՍԴ անդամ եղել (1996-2003թթ է եղել, ապա նշանակվել 2014 թվականին), սակայն ընդհանուր առմամբ 13 տարի է պաշտոնավորում, և այս փոփոխությունը տարածվում է նաև նրա վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՍԴ դատավորը նշեց, թե նախագծի մասին իմացել է լրատվամիջոցներից. «Նախագիծը չեմ կարդացել, չեմ ցանկանա մեկնաբանել: Թեմային կանդրադառնանք ավելի ուշ»: Այլ մեկնաբանություն այս պահին Գյուլումյանը չցանկացավ տալ, իսկ Նազարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Նկատենք, որ մասնագետները բարձրաձայնում են նախագծում առկա մի շարք խնդիրների մասին, մասնավորապես, որ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ և պետք է վերաբերի միայն օրենքի ընդունումից հետո ՍԴ դատավոր դարձածներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ Վենետիկի հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների՝ ՍԴ նոր մոդելը: Այս մասին երեկ ասվել է իշխանության ներկայացուցիչներին, և հենց դա է պատճառը, որ նախագիծը հրապարակվեց խորհրդարանի կայքում: Այն պատրաստ էր վաղուց, պարզապես սպասում էին Վենետիկի հանձնաժողովի պատասխանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում