Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

«Ներսի տղաները»՝ դրսի խոպան. ինչ արեց և չարեց հեղափոխությունը

Հայաստանում շատ է խոսվում ներքաղաքական կյանքում «դրսից տղա» բերելու տրամաբանության մասին, որի հերթական առիթը դարձավ «Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ ստեղծված իրավիճակում ՌԴ դեսպանի հետ կուսակցության պատգամավորների հանդիպումները և նրան մասնակցությունը ռուսական պրոպագանդայի առաջամարտիկ Սոլովյովի հաղորդմանը: Այդպիսի դրվագներ ու երևույթներ Հայաստանի նորագույն պատմության մոտ երեք տասնամյակում եղել են շատ և հնարավոր է դրանք թվարկել հերթով: Սակայն, թերևս, իմաստ չունի, քանի որ երևույթը չափազանց ակնառու է: Բայց կա երևի թե մի հանգամանք, որն ունի շտկման կամ հստակեցման կարիք:

Առերևույթ լինելով «դրսից տղա» բերելու իրողություն, խորքային առումով մենք գործ ունենք թերևս հակառակի հետ՝ «դրսի տղաները» սովորաբար Հայաստան են մտնում «ներսի տղաների» միջոցով, կամ Հայաստանի հետ հարցերում «ներսի տղա» են բերում: Այլ կերպ ասած, հայաստանյան ներքաղաքական կյանքի գրեթե բոլոր առանցքային դերակատարները, տասնամյակներ շարունակ քաղաքականության մասին պատկերացումներում առաջնորդվել են Հայաստանի տկարության, թուլության, փոքրության, անճարության գիտակցումով՝ լինեն դրանք պետական, քաղաքական, արտաքին քաղաքական, թե ռազմա-քաղաքական շրջանակի հարցեր:

Ըստ այդմ, սկսած իրենց, թերևս, ներկուսակցական կենցաղից մինչև իշխանության կարգավիճակում, որոշումներ նրանք կայացրել են հենց այդ մտայնությամբ: Իսկ դա մի մտայնություն է, որն ուղղակի խոպան է արտաքին որևէ ազդեցության համար: Եվ քանի որ Հայաստանը, այսպես ասած, դարերի բերումով եղել է ռուսական ազդեցության գոտի և ԽՍՀՄ ժամանակահատվածի բերումով էլ կապվել է բազմաթիվ ֆորմալ ու ոչ ֆորմալ թելերով, ներսում առկա մտայնությունն առավելապես խոպան դաշտ է եղել հենց ռուսական շրջանակների և ռուսական վերնախավի համար:

Այլ կերպ ասած, մենք ունենք ոչ թե խնդիր, որ ինչ-որ մարդիկ կարող են դիմել արտաքին աջակցության, այլ խնդիր, որ հայաստանյան ներքաղաքական դասի մտածողությունն ինքնին մի անժամկետ չբարձրաձայնված դիմում է արտաքին դերակատարներին, որոնք արդեն, ըստ մրցունակության, կարող են լուծել ազդեցության հարցը՝ ով որքան կարող է օգտագործել առկա մտածողությունը: Այստեղ է նաև, որ հայկական ինքնիշխանության խնդիրը պահանջում է արժեհամակարգային հեղափոխություն և նոր քաղաքական դաս, որովհետև հին դասի խնդիրը ոչ թե կամքի, այլ մտածողության, հոգեկերտվածքի, աշխարհայացքի տիրույթում է, որտեղ լուծումների ժամանակ գործնականում չկա:

Այստեղ է նաև հայկական հեղափոխության շանսը, նաև առանցքային կարևոր հանգամանքներից մեկը, որ այն թույլ է տալիս Հայաստանում իրականացնել քաղաքական, տնտեսական, մշակութային սերնդափոխություն, ձևավորել նոր քաղաքական դաս, նոր վերնախավ, որն ունի Հայաստանի սուբյեկտության նոր պատկերացում և այն հիմնված է հնարավորությունների արձանագրման և նպատակադրումների, ոչ թե բացառման և գոյության պահպանության տրամաբանության վրա: Այստեղ է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության գլխավոր անարդյունավետություններից մեկը, երբ այդ հեղափոխությամբ ձևավորված քաղաքական մեծամասնությունն ինքն էլ իր մտածողությամբ, ըստ այդմ քաղաքական տեքստով ու հռետորաբանությամբ համարժեք չէ տեղի ունեցածի պատմա-քաղաքական մասշտաբին: Այստեղ մի կողմից շատ մեծ է վարչապետ Փաշինյանի դերն ու պատասխանատվությունը, մյուս կողմից նա ինքը այդ իրողության որոշակի «զոհն» է, տուժող կողմը, որ ստիպված է բալանսավորել և միաժամանակ փոխլրացնել այդ անհամարժեքությունը ներքին և արտաքին խնդիրների համատեքստում: Այդ իրադրությունն առավել ընդգծված դրսևորվում է Հայաստանի ներկայիս ներքաղաքական շրջափուլում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում