Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պետք է վերջապես իրավաքաղաքական գնահատական տրվի անցած տարիների ընտրակեղծարարություններին․ ե՞րբ կհասնի ՀՀԿ-ի հերթը

«Քանի որ բացվել է ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու թեման, այն պետք է ավելի ընդգրկուն դառնա, վերաբերի նաև ՀՀԿ-ին, մնացած ընտրակեղծարարներին ու այսպիսով վերջնականապես իրավական ու քաղաքական գնահատական տրվի անցած տարիների ընտրախախտումներին ու ընտրական պրոցեսներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործին ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու գործընթացին։

Մալխասյանի խոսքերով՝ միշտ էլ պարզ է եղել, որ ԲՀԿ-ն գաղափարական աջակիցներ չունի, այդ կուսակցության հենքում գաղափարախոսություն չկա։ Նրանք փողով կուսակիցներ են հավաքագրել, աջակիցներ են ձեռք բերել, կուսակցական կառույցները ձևավորել ու պահում են փողով։ «Այդ կուսակցությունը վերևից ներքև, ուղղահայաց ու հորիզոնական գծերով կառուցված է փողի ու շահի վրա։ Բնական է, որ նրանք ընտրություններին ձայն պետք է ստանային բացառապես փողով։ Եվ հիմա շատ տարօրինակ է, որ միայն մեկ դրվագ է բացահայտվել՝ Գեղարքունիքի մարզի մասով։ Բացառված է, որ նրանք մի մարզում փող բաժանեին, իսկ մեկ այլ մարզում՝ ոչ։ Նրանք ամբողջ հանրապետությունով են փող բաժանել, համատարած։ Համատարած կաշառք բաժանել է նաև ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առանց փողի ոչ մի ընտրության անգամ 1 տոկոս չէին հավաքի»,- ասաց Մալխասյանը՝ հավելելով․ «Հետևաբար՝ բոլոր տեսակի բացահայտումները պետք է համալիր լինեն, պետք է խորքային լինեն, ու բոլոր արարքներին տրվի իրավաքաղաքական գնահատական։ Իրերը պետք է միշտ կոչել իրենց անուններով։ Ոչ մի բան չպետք է ծածուկ մնա։ Պետք է մաքրենք, զատենք այդ կեղտը։ Պետք է գայլերին ու գառներին բաժանել, զատել»։

ՀԱԿ անդամի խոսքերով՝ եթե Հանրապետական կուսակցության ընտրախախտումներին, ընտրակաշառքի դրվագեներին էլ գնահատական տրվի, ԲՀԿ-ն այլևս շահարկման առիթ չի ունենա, թե իրենց նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է։ «Հայաստանում ընտրությունների ժամանակ ամբողջ հանցագործ, բանդիտական սխեմայի կնքահայրը ՀՀԿ-ն է իր արբանյակներով, այն ուժերով, որոնք պառկեցին այդ կուսակցության տակ։ Ժամանակին Քոչարյանն ասել էր, որ իրենք լուծել են նաև իշխանությունների տակ պառկող կուսակցությունների խնդիրը։ Հետևաբար՝ կրկնում եմ, պետք է իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել նաև ՀՀԿ-ի ու նրա արբանյակների հարցը»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը։

Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած և բոլոր ընտրախախտումներն արձանագրած Դանիել Իոաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միանշանակ է, որ բոլոր ընտրակաշառք բաժանողներն էլ պետք է համապատասխան իրավական գնահատականի արժանանան, բայց ՀՀԿ-ի դեպքում դա գուցե ավելի բարդ լինի, քանի որ ենթադրվում է, որ ՀՀԿ-ն մի քիչ ավելի գրագետ գործած լինի ու հետքերը վերացրած լինի։ Բացի դրանից՝ ցանկացած հանցագործության բացահայտման համար որոշակի քրեադատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար համապատասխան հիմքեր են պետք։ «Իրականում ԲՀԿ-ի մասով էլ բացահայտումը էպիզոդիկ է, միայն Գեղարքունիքի մարզին է վերաբերում, և գործն էլ բացահայտվել է պատահական, Վահագն Վերմիշյանի վերաբերյալ գործով խուզարկությունների ժամանակ։ Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ ժամանակին ՀՀԿ-ականներն էլ են պատասխանատվության ենթարկվել ընտրակաշառք բաժանելու համար։ Ինչպես, օրինակ, «Զիբիլիքսի» գործով։ Բացի դրանից՝ բոլորս էլ գիտենք, որ ՀՀԿ-ն էլ է ընտրակաշառք բաժանել, ու իրավապահների գործն առաջիկայում բարդ է լինելու»,-ասաց Իոաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին նախաձեռնված փոփոխություններով ընտրական հանցագործությունները այլևս դարձել են ծանր հանցագործություն, խստացվեց պատիժը, իսկ իրավապահները ստացան իրավունք կիրառելու օպերատիվ հետախուզական միջոցառումների ավելի լայն իրավունք՝ ներքին դիտում, հեռախոսային խոսակցությունների ու նամակների գաղտնալսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում