«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանը այսօր հանդիպում են ունեցել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի առանձնատանը։ Մեր տեղեկություններով՝ քննարկել են ներքաղաքական իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր։
Նշենք, որ ավելի ուշ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հերքել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին մեր տեղեկությունը, սակայն, նշենք, որ լուրը ստույգ է ու համապատասխանում է իրականությանը։