Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երևանը զգուշացնում է Բաքվին. Ալիևին քի՞չ է մնացել

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների հերթական՝ արդեն չորրորդ համատեղ նիստը, որը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հաստատված ավանդույթ-ձևաչափ է: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետը՝ անդրադառնալով Արցախում նոր իշխանության ձևավորմանն ու արցախյան կարգավորման գործընթացին: Թեև նիստի առնվազն արարողակարգային մասում անդրադարձ չի եղել Հայաստանի ներքին իրողություններին, այդուհանդերձ կասկածից վեր է, որ դրանք լինելու են նիստի ուշադրության կենտրոնում: Հենց այդ առումով իսկ հատկանշական է համատեղ չորրորդ նիստի անցկացումը մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում տեղի են ունենում ներքին բուռն զարգացումներ:

Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ, անկախ ներքին զարգացումներից, արտաքին միջավայրն իր մարտահրավերներով ու դինամիկայով ոչ միայն չի սպասում, կանգնած չէ, այլև ընթանում է թերևս ներհայաստանյանից ավելի մեծ արագությամբ և, բնականաբար, առավել մեծ մասշտաբով: Եվ այդ համատեքստում ԱԽ համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը թույլ է տալիս դիտարկել բավականին հետաքրքիր ուրվագծեր:

Վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ առանց Արցախի ընտրված իշխանության լիարժեք մասնակցության չի կարող լինել որևէ բանակցություն: Միաժամանակ նա հայտարարել է, որ չի կարող լինել Հայաստանի և Արցախի հետ ուժի դիրքից խոսելու որևէ հնարավորություն: Դրանով հանդերձ՝ նա արել է ուշագրավ ակնարկ, որ ռազմաշունչ այն հռետորաբանությունը, որով Ալիևը ինքն իրեն մտցրել է փակուղի, չի բխում ոչ միայն Հայաստանի և միջազգային հանրության, այլև Ադրբեջանի ժողովրդի շահից: Այդ իմաստով Երևանը այս օրերին հերթական անգամ փաստացի ընդգծում է Ադրբեջանի իշխանության և ժողովրդի, այսպես ասած, անջրպետը, նրանց շահերի տարբերությունը կամ, այլ կերծ ասած, պարզապես լեգիտիմության բացակայությունը: Արդյոք Երևանի այդ պնդումը հիմնվա՞ծ է որոշակի միջազգային մթնոլորտի վրա, որին համահունչ էլ Հայաստանը փորձում է ավելացնել այդտեղ շեշտադրումներն ու ճնշումը իր հերթին:

Բանն այն է, որ սոցցանցային ուշագրավ գրառում է արել Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Շահմարլին՝ նշելով, որ Վաշինգտոնն ու Մոսկվան Կովկասում ռեգիոնալ կայունության գրավական են դիտարկում Իլհամ Ալիևի պաշտոնանկությունը: Այդ հայտարարությունը ոչ միայն կարծիք, այլև իրապես հետաքրքիր քաղաքական պատկերի արձանագրում է թվում հայտնի իրողության ֆոնին, երբ նախորդ տարեվերջին Մոսկվա այցելեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան՝ Պուտինին շնորհակալություն հայտնելով հրավերի համար: Բաքու նրա վերադարձից անմիջապես հետո լուծարվեց խորհրդարանը, իսկ փետրվարին անցկացվեց խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Այն փակուղին, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը Ալիևի քաղաքականության առումով, աստիճանաբար դառնալու է ոչ միայն Ալիևի ներքին խնդիրը, այլ նաև ռեգիոնալ անվտանգության շահառու ուժային կենտրոնների, որոնցից առաջինն անշուշտ Վաշինգտոնն է ու Մոսկվան: Եվ այդ իմաստով հատկանշական է, որ Ալիևը Ադրբեջանի Անկախության տոնի առիթով ստանալով շնորհավորանքներ Թրամփից և Պուտինից՝ դրանցում գործնականում որևէ հուսադրող խոսք չլսեց արցախյան հարցի առնչությամբ:

Ալիևի իշխանությունն Ադրբեջանում այժմ պահում է թերևս կորոնավիրուսը, և պատահական չէ, որ, չնայած վիճակագրորեն ցածր թվերին կամ համեմատաբար ցածր թվերին՝ Ադրբեջանում անհամեմատ խիստ է կարանտինային ռեժիմը, որը թերևս այս պահին այլ բան չէ, քան իր անձնական իշխանության պաշտպանության ռեժիմ, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի առողջության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում