Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Տուրբուլենտությունը խորացել է. ռիսկերը մեծ են, որ Քոչարյանը կխոչընդոտի Մարտի 1-ի գործի քննությունը

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի, 2 միլիարդ գրավի դիմաց նա ազատ կարձակվի. այս մասին որոշումը նախօրեին հրապարակել է դատավոր Արսեն Նիկողոսյանը: Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Կարապետ Բադալյանը:

«Այս տուրբուլենտությունը խորացել է, դա պայմանավորված չէ միայն Քոչարյանի գործով… Դրա հիմնական պատճառն այն է, որ թեև 2018թ. հեղափոխության արդյունքնում ՀՀ-ն կանգնեց ժողովրդավարացման ճանապարհին, և դեմոկրատական կարգը եկավ փոխարինելու տոտալիտար, ավտորիտար կարգին, բայց պետության իրավական քաղաքականությունը ձախողվեց ու մինչ օրս այդ կապակցությամբ ճանապարհային քարտեզ չի դրվել սեղանին: Եվ այսօր, ինչպես Քոչարյանի գործով, այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտներում, հատկապես դատական իշխանությունում այդ տուրբուլենտությունը պայմանավորված է պետության հստակ իրավական քաղաքականության և դրա անշեղ իրագործման բացակայությամբ:

Դատական համակարգը տարիներ շարունակ սովոր է եղել աշխատել հիմնականում հանձնարարություններով… Դատական համակարգը բացասական առումով բավական հետևողական «աշխատանք է» տանում՝ ոչ միայն Ռ. Քոչարյանի կալանքի հետ կապված, այլ նաև շատ այլ զգայուն գործերով»:

«Ռ. Քոչարյանի գործը շատ կարևոր է. սա էտալոնային գործ պետք է լինի, արդարադատության բոլոր պահանջների պահպանությամբ պետք է գործի քննությունը , և արդարության պահանջների պահպանությամբ քննությունը պետք է այսուհետ բոլոր դատական պրոցեսների համար պետք է դառնա հիմնական ուղենիշը, օրենքի և իրավունքի պաշտպանությունը»,- ընդգծեց Կարապետ Բադալյանը:

«Քոչարյանի՝ մյուսների վրա ազդեցությունը և ռիսկերը շատ մեծ են,- նշեց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ այդ ռիսկերը հնարավոր է նվազեցնել միայն կալանքը որպես խափանման միջոց օգտագործելով: Նրա դիտարկմամբ՝ Քոչարյանը մեծ կարողություն ունի, մեծ է հավանականությունը, որ կխոչընդոտի Մարտի 1-ի գործի քննությունը:

Կարապետ Բադալյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանում դատական համակարգը առողջացման նշույլներ է ցույց տալիս. «Պրոցեսները մի քայլ մոտեցնում են մեր երազանքների դատական համակարգին»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում