Թուրքական հայտնի «Հուրիեթ» թերթը սխալմամբ «ամուսնացրել» է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դերասանուհի-երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: Հոդվածում նշվում է այն մասին, որ Ուկրաինայի Առաջին տիկին Ելենա Զելենսկայան վարակվել է կորոնավիրուսով։ Որպես հրապարակման նկար՝ փակցրել են «Ութ լավագույն ժամադրություններ» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին Վերա Բրեժնևայի հետ է, որը խաղում էր նրա կնոջ դերը։
Տեքստը տեղադրվել է թերթի պաշտոնական կայքում հունիսի 17-ին, ապա ֆոտոնկարը փոխվել է։