Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ժամանակներ, մարդիկ, բարքեր

Ինչպես տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խորհրդական Երմուհամեդ Երտիսբաևը հայտարարել է, որ նախագահը որպես իր պաշտոնի ժառանգորդ տեսնում է իր փեսա Թիմուր Կուլիբաևին:

Նմանօրինակ հայտարարությունները հետխորհրդային տարածքում վաղուց արդեն զարմանալի չեն, բայց դրանք արդեն ոչ թե սովորական են, այլ ողբերգական:

Բանն այն է, որ նմանօրինակ հայտարարությունները ցույց են տալիս պետական մտածողության և աշխարհընկալումների այն վերջնական դեգրադացիան, որ ապրում է տվյալ երկրի քաղաքական այսպես կոչված վերնախավը՝ թքած ունենալով քաղաքացի, հասարակություն, ընտրություն, ժողովրդավարություն և այլ կարգի հաստատությունների վրա:

Եվ այդ իմաստով, Ղազախստանը հետխորհրդային տարածության երկրներից միակը չէ: Բացառությամբ թերևս մերձբալթյան երկրների ու Վրաստանի և մի քիչ էլ գուցե Ուկրաինայի՝ հետխորհրդային մյուս բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նման մտածողությունը, պետական կյանքի մասին պատկերացումները, նման աշխարհընկալումը ամենևին էլ խորթ չեն իշխող վերնախավ կոչված շրջանակներին:

Այդ շրջանակներում տիրող աշխարհընկալման և մտածողության շրջանակների համար միանգամայն նորմալ է իշխանությունը որդուն, կնոջը, փեսային կամ աղջկան ժառանգելը, կամ նույնիսկ սեփական գոյության օրոք այդ հարազատա-բարեկամական կատեգորիաներին դե ֆակտո անսահմանափակ իշխանությամբ օժտելը, ինչը ըստ էության ներսից քայքայում և խժռում է պետություն հասկացությունն ինքնին, այն վերածելով ընտանեա-կլանային պայմանավորվածությունների շրջանակի, որի հետևանքով դեգրադացվում են պետական շահ կոչվածն ու քաղաքացի, ընտրություն, իրավունք հասկացությունները:

Մի՞թե մենք Հայաստանում դրա ականատեսը չենք տարիներ շարունակ, մի՞թե դրա ականատեսը չեն ադրբեջանցիները, բելառուսները, ռուսները, ղազախների տաջիկ, ուզբեկ, և նույնիսկ կիրգիզ հարևանները, որոնք տարիներ առաջ՝ թվում էր, թե առաջ են անցել այդ առումով և կանգնեցրել են դեգրադացիայի ընթացքը, բայց վերջում պարզվեց, որ ազատության ալիքի վրա ծնված ու սնված Բակիևը իրականում վերածվեց ոչ պակաս հրեշի, իշխանությունն ու պետությունը նույն կերպ տեղավորելով ընտանեա-կլանային պատկերացումների շրջանակում: Կիրգիզները համապատասխան կերպով արձագանքեցին Բակիևին, ու հիմա դեռևս կարծես թե նոր բակիևների մասին այնտեղ խոսք չկա, համենայն դեպս՝ առայժմ:

Բայց ահա մյուս երկրներում շարունակվում են ընտանեա-կլանային կառավարման համակարգերը, հորից որդուն, կամ աներոջից փեսային ժառանգական էստաֆետները, ըստ որում ոչ միայն նախագահական, այլ նաև իշխանական համակարգի ավելի ցածր մակարդակներում:

Այդ քարե դարը հետխորհրդային երկրներում պետք է ավարտվի, և Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ կամքի դեպքում դրան վերջ տալն ամենևին էլ անհավանական չէ: Միայն թե պետք է համապատասխան մտածողություն, ու նախ՝ հասարակական կոշտ անհանդուրժողություն ժառանգական վերնախավային ախտանիշի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում