Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Չնայած երկրում անկայունություն հրահրելու փորձերին, ՀՀ ու Արցախի անվտանգային հարցերը շարունակում են առաջնային տեղ զբաղեցնել երկրի քաղաքական իշխանության օրակարգում

Այսօր Երևանում կայացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ՝ թվով չորրորդ նիստը, որին մասնակցել են ՀՀ և ԱՀ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, երկու հայկական պետությունների քաղաքական իշխանության ներկայացուցիչներ։ Նախ` փաստը, որ Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը դառնում են հարցերի քննարկման կայուն, պարբերական ձևաչափ, ինքին շատ ողջունելի է։ Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո սա առաջին համատեղ նիստն էր, որի ընթացքում ինչպես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել են կարևոր հայտարարություններ՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Արայիկ Հարությունյանը վերահաստատել է դեռևս նախընտրական շրջանից իր կողմից ներկայացվող այն հայեցակարգային մոտեցումը, որ Հայաստանի ու Արցախի ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական զարգացումը հնարավոր է միայն երկու պետությունների, դրանց իշխանությունների փոխգործակցության ու միասնականության շնորհիվ։

«Անշուշտ, կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ: Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում»,- հայտարարել է Արցախի նախագահը:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի քանի հայեցակարգային մոտեցումներ, որոնք վստահաբար ուղեկցելու են բանակցային գործընթացը առաջիկա ժամանակահատվածում։ Մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկու երկրների միջև և ընդհանրապես տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին, ասել է․ «Բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ»։ Սա կարևոր արձանագրում է այն իմաստով, որ ցույց է տալիս խաղաղության վերաբերյալ հայկական կողմի կոշտ ու աննահանջ դիրքորոշումը։ Հայաստանի վարչապետը հերթական անգամ խոսել է նաև բանակցային գործընթացին Արցախի մասնակցության անայլընտրանքայնության մասին։ «Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ է կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման ու իրացման կարողություն, և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է: Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձգձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանից հնչող հայտարարություններին, որոնք որևէ կերպ չեն նպաստում բանակցային գործընթացին։ «Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը՝ որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն՝ ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ»,- ասել է ՀՀ վարչապետը՝ շեշտելով, որ հենց այդ պատրաստակամությունը նկատի ունենալով է ինքն առաջ քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով: Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով: Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանց հետ կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից… Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության ներկայացնելով այն կարմիր գծերը, որոնք որևէ պարագայում հայկական կողմերը չեն կարող անցնել:

Վարչապետի այսօրվա ելույթում հնչել է ևս մեկ չափազանց կարևոր շեշտադրում։ Մասնավորապես՝ նա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության համատեքստում՝ արձանագրելով Հայաստանի կարևորագույն առաքելությունը ռեգիոնալ կայունության ապահովման գործում։ «Մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության՝ խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների: Առավել ևս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է զերծ մնանք և նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ անենք՝ զերծ մնալ միմյանց հանդեպ թշնամական գործողությունների քարոզից: Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարևաններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո և պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն: Այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի մեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը և մեր տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների այսօրվա համատեղ նիստն իր մեջ պարունակում էր բազմաթիվ ուղերձներ թե ներքին, թե հատկապես արտաքին լսարանին։ Չափազանց կարևոր էր այն արձանագրումը, որ, չնայած այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, անկայունություն հրահրելու ներքին ու արտաքին փորձերին, Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերը շարունակում են առաջնային տեղ զբաղեցնել երկրի քաղաքական իշխանության օրակարգում, և դրանց դերը որևէ կերպ չի նվազում՝ անկախ բոլոր ներքաղաքական գործընթացներից։ Բացի դրանից՝ ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում նկատելի էր հայկական կողմերի տեսակետների որոշակի կոշտացումը, ինչը կարող է վկայել միայն բանակցային գործընթացում մեր դիրքերի ամրության մասին։ Դա ևս չափազանց կարևոր է ու ողջունելի։

 

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր, Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում