Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Օտարերկրյա ներդրումների աճ կարող է գրանցվել, երբ տեղի ունենան լայնածավալ բարեփոխումներ»․ ի՞նչ դեր ունեն սահմանադրական բարեփոխումները

Օրերս կառավարությունում, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում վարչապետը, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին խոսելով՝ կարևորեց դրա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչը։ Այս առումով Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց․

«Կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որին ես կցանկանայի անդրադառնալ, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների և ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցն է, հրամայականն է, որը հիմնականում կապվում է այն իրողության և միջավայրի հետ, երբ մեր նման երկրներում դատական համակարգը ներդրումների պաշտպանության առումով և ընդհանրապես իրավունքի պաշտպանության առումով շատ մեծ վստահություն չի վայելում: Մենք հիմա շատ հաճախ վերլուծում ենք, օտարերկրյա ներդրումների հետ կապված խորհրդարանում և ամենատարբեր հարթակներում հաճախ քննարկում ենք ունենում, բայց եկեք օտարերկրյա ներդրողի աչքերով նայենք մեր իրողություններին: Առաջին հարցերից մեկը, որն ուզում է ստանալ օտարերկրյա ներդրողը, հետևյալն է՝ իսկ ի՞նչ վիճակում է տվյալ երկրում դատաիրավական համակարգը:

Այսօր մեր երկրի հետ կապված բոլոր միջազգային զեկույցներում կարմիր թելի նման անցնում է հետևյալ միտքը, որ երկրում դատական համակարգը չունի բավարար վստահելիություն, բավարար անկախություն: Հետևաբար՝ բացի այն մյուս ռիսկերից, որոնք գուցե մեզ համար, կառավարության համար այդքան կառավարելի չեն՝ նկատի ունեմ մակրոմիջավայրը, մեր տարածաշրջանում ամենատարբեր իրադարձություններ, սա մի գործոն է, որն արգելակող հանգամանք է դառնում օտարերկրյա ներդրողի համար: Եթե կա երկիր, որտեղ կա վստահելի դատական համակարգ, դա ուրիշ գրավչություն է, երբ չկա՝ ուրիշ: Բայց, մյուս կողմից, առնվազն միջազգային կոնյունկտուրայի առումով, նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով մենք չենք կարող մի քանի տարվա մեջ այնպիսի դատական համակարգ ստեղծել, որը միջազգային ներդրողի համար ունենա վստահելիության այն աստիճանը, որը մենք ակնկալում ենք: Եվ այս տրամաբանության մեջ, քանի որ նաև ներդրողներից անընդհատ այդ ազդակները գալիս են, ճիշտ կլինի, որպեսզի մենք մտածենք օտարերկրյա ներդրումների պաշտպանության այլընտրանքային մեխանիզմների գոյության մասին»։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանի հետ։

Պարոն Պապյան, ինչպե՞ս կգնահատեք վարչապետի այս հայտարարությունը: Մենք, իրավմամբ, հայաստանյան դատաիրավական համակարգի նկատմամբ ունենք վստահության դեֆիցիտ, ընդ որում՝ ոչ միայն օտարերկրյա, այլ նաև տեղական ներդրողների կողմից: Ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծել, և այս առումով սահմանադրական բարեփոխումներն ի՞նչ խթան կարող են հանդիսանալ։

– ՀՀ դատական համակարգի նկատմամբ վստահությունը բավականին ցածր է՝ թե՛ ՀՀ տարածքում և թե՛ ՀՀ տարածքից դուրս։ Բազում միջազգային կառույցներ իրենց զեկույցներում նշել են դրա մասին։ Սահմանադրական բարեփոխումները կարող են հիմք հանդիսանալ ծանրակշիռ փոփոխությունների համար և կարծում եմ, որ այս գործընթացում տեսանելի է նաև իշխանությունների քաղաքական կամքը բարեփոխումներ իրականացնելու համար։ Քաղաքական կամքը կարևորագույն ֆակտոր է նմանատիպ գործընթացներում։

– Վարչապետն իր վերոնշյալ հայտարարության մեջ մի ուշագրավ դիտարկում է արել՝ նշելով, որ «ճիշտ կլինի, որպեսզի մենք մտածենք օտարերկրյա ներդրումների պաշտպանության այլընտրանքային մեխանիզմների գոյության մասին»: Հետաքրքիր է, թե, օրինակ, որո՞նք կարող են լինել այդ այլընտրանքային մեխանիզմները։

– Որպեսզի պատկերացնենք, թե ինչ այլընտրանքային մեխանիզմների մասին կարող է խոսք գնալ, պետք է դիտարկենք գործող պաշտպանության մեխանիզմները և պատկերացում կազմենք, թե ինչից են պաշտպանում այդ օտարերկրյա ներդնողներին այդ մեխանիզմները և փորձենք հասկանալ, թե ինչ այլընտրանք կարող է լինել։ Ներդրումների պաշտպանության կարևորագույն մեխանիզմներից են երկկողմանի և բազմակողմ ներդրումների պաշտպանության համաձայնագրերը։ ՀՀ-ն վավերացրել է բազում նման համաձայնագրեր, որով երաշխավորում է, որ օտարերկրյա ներդնողին չի արժանացնի խտրական մոտեցման, կապահովի ներդրումների ֆիզիկական պաշտպանվածությունը և կարժանացնի արդար և համաչափ վերաբերմունքի, չի իրականացնի ներդրումների անօրինական բռնագրավում և մի շարք այլ երաշխիքներ։ Միևնույն ժամանակ, այդ համաձայնագրերով ՀՀ-ն համաձայնություն է տալիս օտարերկրյա ներդնողին ներկայացնել հայց իր դեմ միջազգային արբիտրաժային դատարաններում՝ նշված պաշտպանության երաշխիքները խախտելու դեպքում։ ՀՀ օրենսդրությամբ նույնպես սահմանված են ներդրումների պաշտպանության երաշխիքներ, օրինակ, «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում։

Մեկ այլ պաշտպանության մեխանիզմ է օտարերկրյա ներդրումների ապահովագրությունը, որը իրականացվում է ներդրողի կողմից, համապատասխան ընթացակարգերով անցնելուց հետո։ ՀՀ-ն անդամակցում է Համաշխարհային բանկի Ներդրումային երաշխիքների բազմակողմ գործակալությանը (Multilateral Investment Guarantee Agency- MIGA)։ Այս դեպքում, օտարերկրյա ներդրողը, որոշակի գործընթացներ անցնելուց հետո, ապահովագրում է իր ներդրումները որոշակի քաղաքական ռիսկերից։

Այս պահի դրությամբ՝ այս բոլոր մեխանիզմները հասանելի են օտարերկրյա ներդրողին, որը պատրաստվում է ՀՀ տարածքում իրականացնել ներդրումներ։

Ի լրումն այս ամենի, կարելի է ստեղծել «Օտարերկրյա ներդրումների օմբուդսմենի ինստիտուտ»՝ Հարավային Կորեայի օրինակով և ներառել դրա մեջ վեճերի կամ վիճարկելի հարցերի լուծման ալտերնատիվ (այլընտրանքային) հարթակ:

Ամեն դեպքում, կարծում եմ, որ տարբերակները շատ չեն։

– Պարոն Պապյան, եթե փորձենք նաև ընդհանուր անդրադառնալ Հայաստանի ներդրումային միջավայրին, բիզնես դաշտին, ապա ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք այսօր առկա են։

– Պետք է իրականացնել բարեփոխումներ, ապահովել արդար և անաչառ դատական համակարգ, ապահովել օրենսդրական դաշտի կանխատեսելիությունը, ուժեղացնել մրցակցային դաշտը, պետական ինստիտուտները և դրանից հետո նոր ակնկալել օտարերկրյա ներդրումների աճ։ Այս ամենը բավականին ժամանակատար աշխատանք է։

– Բայց, թվում էր, թե հետհեղափոխական Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու խնդիր պիտի չունենայինք, սակայն, ըստ տարբեր տնտեսագետների գնահատականների՝ այս առումով մեզ մոտ վիճակը գոհացուցիչ չէ, երկու տարվա ընթացքում այս ասպարեզում ակտիվություն, դրական դինամիկա չի նկատվում։ Ինչո՞ւ, ինչո՞վ է սա բացատրվում՝ կառավարությո՞ւնն է թերի աշխատում, թե՞ կան այլ հանգամանքներ։

– Հեղափոխություններից հետո սովորաբար օտարերկրյա ներդրումների ներգրավման ծավալները կրճատվում են։ Դա պայմանավորված է նրանով, որ օտարերկրյա ներդնողների մոտ կարող է անհանգստություն առաջանալ երկրի քաղաքական և տնտեսական կայունության մասով։ Բարեփոխումների դանդաղ ընթացքը նույնպես կարող է ազդեցություն ունենալ ներդրումների ներգրավվման հարցում։

– Պարոն Պապյան, իսկ կորոնավիրուսի համավարակի առողջապահական ճգնաժամը հաղթահարելուց հետո արդյոք կարո՞ղ ենք օտարերկրյա ներդրումներ ակնկալել։

– Բոլոր դեպքերում, օտարերկրյա ներդրումների աճ կարող է գրանցվել, երբ տեղի ունենան լայնածավալ բարեփոխումներ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում