Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Հատը՝ 60 դրամ, դուք պատկերացնո՞ւմ եք. Սիգի մանրաձկան թալանը պետք է կանգնեցնել

Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ահազանգում է՝ Սևանա լճի համար էկոլոգիական մեծ նշանակություն ունեցող սիգի մանրաձուկը վաճառվում է 60 դրամով, թալանը պետք է կանգնեցնել։ Մանրաձուկը շատ խիստ հսկողության տակ պետք է լինի։

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ մանրաձկան որսը պետք է արգելվի, քանի որ դա պոպուլյացիան լրացնողն է։ Նա անդրադարձավ պիլոտային ծրագրին, որի համաձայն՝ թույլատրվում է սիգի որսը։ «Նախարարությունը մեզ դիմել էր, մենք չէինք առաջարկել դա։ Նախկին նախարար Գրիգորյանը վստահ է, որ մենք ենք առաջարկել։ Անգամ զարմացավ, որ ասացի՝ մենք չենք առաջարկել ծրագիրը։ Քանի որ իրենք արդեն որոշումը կայացրել են, մենք ուղղակի առաջարկներ ենք տվել, թե ինչպես կարելի է պիլոտային որսը կազմակերպել, որ քիչ վնաս տա ու էֆեկտիվ լինի։ Հիմա այդ պիլոտային որսը պետք է իրականացված լիներ, բայց մինչև հիմա չեն իրականացնում։ Դրա փոխարեն գնում է բացարձակ թալան լճում։ Մանր ձկները նույնիսկ հատը 60 դրամով են սկսել վաճառել։ Դա անթույլատրելի է։ Շատերը չեն հասկանում այդ ձկների սննդային արժեքը, էկոլոգիական մեծ նշանակությունը լճի համար։

Ասում են՝ սիգը ներմուծված ձուկ է, էկոլոգիական նշանակություն չունի։ Հենց ունի, հենց էկոլոգիական արժեքի համար են առաջնահերթ ներմուծել։ Շատերը չեն հասկանում, անգամ նախարարների, տեղակալների մակարդակով դա չեն հասկանում։ Ես չգիտեմ՝ իրենց խորհրդականներն ինչ խորհուրդ են տալիս իրենց, բայց գոնե մասնագետներին հարցնեն մինչև որոշում կայացնելը։ Պիլոտային ծրագիրը մի կողմ դրած՝ այս թալանը պետք է կանգնեցնել։ Պիլոտային լինի, թե չլինի՝ մանրաձուկն ու բազմացող ձուկը շատ խիստ հսկողության տակ պետք է լինեն։ Չի կարելի դա որսալ։

Այդ մանրաձուկը լրացումն է պոպուլյացիայի։ Մենք ի՞նչ ձուկ պետք է ունենանք վաղը: Հետո էլ զարմանում են, թե ինչի ձուկ չունենք»,- վրդովված ու զայրացած նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ որսագողությունը եղել է բոլոր տարիներին, հիմա էլ շարունակվում է, ոչինչ չի փոխվել։ «Ես չեմ հասկանում՝ պահպանության, վերարտադրության  համար պատասխանատու մարդիկ ինչի՞ մասին են մտածում ու ինչո՞վ են զբաղվում։ Եթե ոչ մի բանով չեն զբաղվում, ապա այդ հիմնարկները պետք է փակել։ Ոչ մի բան չի արվում»,- նշեց Գաբրիելյանը։ Մասնագետի խոսքով՝ ձկնատեսակի իսպառ վերացում, որպես այդպիսին, տեղի չի ունենա, բայց այնքան կնվազի, որ «չեղածի հաշիվ կդառնա»։ «Ի՞նչ օգուտ, եթե այնտեղ այնքան քիչ ձուկ մնա, որ ո՛չ կկարողանաս որպես արդյունագործական արտադրանք օգտագործել, ո՛չ էկոլոգիական նշանակություն կունենա։ Դա նույնն է, եթե չլինի։ Հիմա, եթե 1 տոննա մնաց լճում, դա ոչ մի դեր չի խաղալու։ Եթե թողնեն այս մանրաձուկը մեծանա, նորմալ բազմանա, մենք շատ արագ աճ կունենանք։

Սիգը շատ շուտ վերականգնում է իր պոպուլյացիան, քանի որ արագ աճող է, կեր կա։ Ամեն պայման կա, միակ բանը, որ չեն թողնում, ձկան աճն է ու բազմացումը»,- մանրամասնեց Բարդուխ Գաբրիելյանը։

Նա շեշտեց՝ որսում են երբ, ինչ պատահի, առանց հաշվի առնելու տվյալ ձկնատեսակի առանձնահատկությունները։ Իսկ սիգի մանրաձուկը որսում են, քանի որ տվյալ շրջանում հարմար է ու հեշտ է որսալ ձուկը։ «Կուտակումներ են առաջանում, հեշտ է լինում որսալը, տեղերը գիտեն՝ որտեղ է բազմանում,  ձվադրում։ Ցանցերը դնում են ու որսում։ Աշնանը բազմացող ձկան վրա են դնում, ու հեշտ է բռնել։ Ընդ որում, այդ ժամանակ ձուկն ավելի լավ որակի է լինում, յուղոտ է լինում։ Ձմռանն էլ ձուկը պահելը շատ ավելի հեշտ է լինում։ Իսկ գարնանն էլ մանրաձուկն է կուտակումներ առաջացնում ափամերձ գոտիների մոտ։ Դա էլ է հեշտ բռնել։ Իրենք բռնում են, որը հեշտ է, ու կուտակումներ կան։ Շոգերը երբ ընկնեն, մանրաձկների կուտակումները կցրվեն, ու քաղաքում մանրաձուկը բավականին կքչանա։ Խնդրում եմ բարձրաձայնեք, թող այս թալանը վերանա։ Ո՞նց կարելի է։ Հատը՝ 60 դրամ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում»,-  մանրամասնեց մեր զրուցակիցը։

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրով իրենք առաջարկել են սիգի որս կատարել 20 տոկոսի չափով.  «Իհարկե, իրենք կուզեին ավելի շատ, բայց մեր առաջարկը կարծես ընդունել են։

Արդյունագործական պաշարի 20 տոկոսի չափով իրենք ուզում են որսալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում