Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 895-ի: Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 2 նոր դեպք:
Ըստ կառավարության StopCov.ge կայքի՝ ապաքինված հիվանդների թիվը 741 է․ մեկ օրում ապաքինվել է երկու հիվանդ: Վրաստանում բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդների թիվը փաստացի 140 է: