Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Տուսկը պաշտպանում է ԵԺԿ անդամ քաղաքական ուժերի շահերը. հեղափոխական արժեքները կրող ուժերը պետք է փորձեն անդամակցել այդ կառույցին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

– ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ բռնաճնշումներից։ Հավանաբար Տուսկը նկատի ունի Գ. Ծառուկյանի շուրջ զարգացումները։ Ինչո՞ւ ենք նման գնահատական ստանում ԵԺԿ նախագահից, արդյոք կարծում եք, որ կա՞ այս կառույցի հետ իշխանությունների ավելի սերտ աշխատանքի կարիք։  

– Նախևառաջ հստակեցնենք, թե ինչ է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որը ղեկավարում է Դ. Տուսկը: Այն քրիստոնեա-դեմոկրատական, լիբերալ-պահպանողական ուղղվածություն ունեցող վերազգային կառույց է, համաեվրոպական կուսակցություն, որին անդամակցում են նման գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներից: Հայաստանից այս պահին ԵԺԿ-ին անդամակցում են Հանրապետական կուսակցությունը և «Ժառանգություն» կուսակցությունը: ԵԺԿ տարբեր միջոցառումների, նիստերի շրջանակներում հենց այդ ուժերն են անդրադառնում հայաստանյան իրողություններին, և հունիսի 17-ին կայացած ԵԺԿ՝ ԱլԳ առաջնորդների 7-րդ գագաթաժողովը ևս բացառություն չէր:

Հատկանշական է, որ ԵԺԿ-ն, լինելով քաղաքական կառույց, իր  քաղաքական աջակցությունն է ցուցաբերում իր անդամ կուսակցություններին՝ փորձելով պաշտպանել նրանց շահերը և մոտեցումները: Դ. Տուսկի հայտարարությունը, կարծում եմ, պետք է դիտարկել հենց այս տրամաբանության շրջանակներում: Հազիվ թե կարելի է ենթադրել, թե Դ. Տուսկը բավարար տեղեկացված չէ հայաստանյան իրողություններից, սակայն տվյալ իրավիճակում իր ղեկավարած քաղաքական կառույցի և նրա անդամի շահից է բխում նման շեշտադրումներ կատարելը: Հատկանշական է, որ Հայաստանը բացառություն չէ: Հունիսի 18-ին Դ. Տուսկի տարածած հայտարարության մեջ, բացի Հայաստանից, անդրադարձ կա նաև ԱլԳ մյուս երկրներին: Տուսկն, օրինակ, մտահոգություն է հայտնել, որ Վրաստանում գործարար Գեորգի Ռուրուան դեռ բանտում է, և կոչ է արել ազատ արձակել նրան (ԵԺԿ-ին անդամակցող վրացական ընդդիմադիր ուժերն աջակցում են Ռուրուային): Ուկրաինայի պարագայում անհանգստություն է հայտնել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի (ում կուսակցությունն անդամակցում է ԵԺԿ-ին) դեմ հարուցված քաղաքական գործընթացներով:

Այսպիսով ԵԺԿ նախագահի հայտարարությունների հիմքում ընկած է հենց նրա ղեկավարած կառույցի քաղաքական շահը: Իհարկե, կարևոր է, որ Հայաստանը տարբեր մակարդակներով շարունակի համագործակցությունը նման ազդեցիկ կառույցի հետ՝ փորձելով ստանալ նրա աջակցությունը տարբեր ուղղություններում: Ավելին, ցանկալի կլիներ, որ հեղափոխական արժեքներ կրող հայաստանյան նոր քաղաքական ուժերը ևս փորձեին անդամակցել այդ կառույցին:

–  ՀՀԿն շարունակում է մնալ ԵԺԿ անդամ, ինչը Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց ԵԺԿ կոնֆերանսում ևս մեկ անգամ քննադատելու Հայաստանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով պոպուլիզմի, առողջապահական իրավիճակի վատթարացման մեջ։ Ինչո՞ւ այս հարթակները չի օգտագործում իշխանությունը։ 

– Ինչպես նշեցի, ԵԺԿ-ն անդրազգային կուսակցական կառույց է՝ անդամակցության հստակ ընթացակարգով: Այս պահին բացի «Ժառանգություն» և Հանրապետական կուսակցություններից՝ որևէ այլ ուժ Հայաստանից չի անդամակցում այդ կառույցին, և բնականաբար, տվյալ ուժերն օգտվում են այդ կարևոր հարթակից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը թեև համագործակցում է ԵԺԿ հետ խորհրդարանական համագործակցության տարբեր ձևաչափերով, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ԵԺԿ-ին անդամակցելու հստակ խնդիր դեռևս չի ձևակերպվել:

– Ի՞նչն է խանգարում, ըստ Ձեզ, «Քաղպայմանագրին» անդամակցել ԵԺԿին։ Մի քանի ամիս առաջ եղավ այդպիսի մի տեղեկատվություն, որը, սակայն, հերքվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից:

– Կդժվարանամ մատնանշել առկա խոչընդոտները: Միայն կարող եմ նշել, որ ԵԺԿ-ն անդամակցության հավակնորդ քաղաքական ուժերի համար ունի հստակ չափորոշիչներ, այդ թվում՝ գաղափարական, որոնք բավարարելու դեպքում միայն հնարավոր է դիմել կառույցին միանալու համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում հնարավոր է առաջանա գաղափարական որոշ  հստակեցումների անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում