Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

«Գազպրոմ Արմենիա»-ն կկրճատի 1000 աշխատող, որի 50 տոկոսը հսկիչներն են լինելու

«Գազպրոմ Արմենիա»-ն ստիպված կլինի 1000 մարդ կրճատել։ Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

«1000 մարդ ինձ մոտ չի վճարվելու հանձնաժողովի նշած տարիֆով։ Այսինքն հուլիսի 19-ին պետք է ունենամ 1000 հոգու կրճատում, որպեսզի ֆինանսական դիսցիպլինան չխախտեմ։ Իմ և հանձնաժողովի միջև տարաձայնությունը դրանում է, որ ես գտնում եմ, որ աշխատանքները պետք է ամբողջությամբ կատարվեն։ Ո՞ր 1000 հոգուն կրճատեմ, որ ավելորդ են»,-ասաց Հրանտ Թադևոսյանը։

Դիտարկմանը, որ կան խոսակցություններ, որ կրճատումները սովորաբար վերաբերում են ամենախոցելի աշխատողներին, տեսուչներին են հեռացնում, «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենն ասաց. «Ես անձամբ, ելնելով այս խնդրից, մոտ 15 օր առաջ նամակ եմ ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությանը իմ աշխատավարձը պակասեցնելու համար։ Խնդրել եմ նվազեցնել իմ աշխատավարձը, որպեսզի ինքս նույնպես զգամ այն բեռը, որը զգալու են բոլորը։ Պաշտոնապես նամակն ուղարկել եմ և սպասում եմ պատասխանին։ 2 մլն դրամից ավել աշխատավարձ ստացող մյուս 10 աշխատակիցները աշխատավրձն իջեցնելում եմ իմ հրամանով։ Բոլոր աշխատողներն էլ կզգան, խնդիրներ կունենան։ Առաջին մեծաքանակ կրճատումը, որը տեսնում եմ 1000-ի մեջ, հսկիչներն են։ Նման որոշում կայացվել է և ոչ թե ես եմ որոշել, այլ ՀԾԿՀ-ն իր գազամատակարարման օգտագործման կանոնների մեջ դեռ անցյալ տարի որոշում ընդունեց և սահմանեց։ Մեկ տարի է չէի անում, այսօր չեմ կարող։

Նշանակում է՝ հսկիչի գործը երկու անգամ պակասեցվել է։ Այսինքն օրենքով նման աշխատանքի պահանջարկ չկա, դրա համար ենթադրում ենք, որ 50 տոկոսով հսկիչները կրճատվելու են, մոտ 700-800 հսկիչ»,-ասաց Հրանտ Թադևոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում