Վրաստանը խորհրդակցություններ է սկսել Nokia միջազգային հեռահաղորդակցական ընկերության հետ՝ ներդրումներ ներգրավելու համար: Այս մասին հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը:
Նախարար Նատիա Տուրտավան բանակցություններ է վարել Nokia-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միկկո Լավանտիի հետ:
«Մենք Nokia-ի տարածաշրջանային տնօրենին ենք ներկայացրել վրացական գործարար միջավայրը և ներդրումային ներուժը: Նրանք խոսել են այն օգուտների մասին, որոնք կարող է ձեռք բերել Nokia-ն, եթե Վրաստանում արտադրություն սկսվի», – ասաց Տուրավան:
Էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ 400 ընկերություններ են ընտրել, որոնց հետ պետք է բանակցություններ վարեն ներգրումներ ներգրավելու համար: