Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Անի»․ Ամենախոշոր հաշիվներով պարտվող թիմը

Առաջին խմբում հանդես եկող թիմերից այս անգամ «Fair-Play»-ն անդրադարձել է Երևանի «Անիին»

«0։7, 0։8, 2։9 և վերջապես 0։12․ նման հաշիվները հազվադեպ են արձանագրվում նույնիսկ տափօղակով հոկեյում։ 25 խաղում «Անին» խփել է 30 և բաց թողել 86 գնդակ։ 17 թիմերի պայքարում Երևանյան թիմը 21 միավորով 13-րդն է։

Եթե մեր նախորդ թողարկումներում խոսվում էր ակումբների մասին, որոնց սեփականատարերի մասին բավական կասկածելի տեղեկություններ կան, ապա Անիի դեպքում հիմնադիրը և միակ սեփականատերը հայտնի է բոլորին: Խոսքը լեգենդար Խորեն Հովհաննիսյանի մասին է: 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ակումբի նախագահն է, իսկ որդին’ Ժորա Հովհաննիսյանը, Անիի փոխնախագահն է:

Ակումբը հիմնելուց հետո լեգենդար ֆուտբոլիստը կոչ էր արել 16-21 տարեկան հայ ֆուտբոլիստներին միանալ «Անիին», խոստանալով իր փորձը, գիտելիքներն ու հմտությունները փոխանցել նրանց։ Հիմնադրվելուց և իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո «Անին» Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք էր ստացել և դարձել նաև ՀՖՖ-ի անդամ։ Ավելին, Խորեն Հովհաննիսյանն իր թեկնածությունն էր առաջադրել անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։ Ավելի ուշ, Հովհաննիսյանը դուրս եկավ ընտրապայքարից պաշտպանելով ՀՖՖ-ի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը։ Այսօր Հովհաննիսյանը զբաղեցնում է ՀՖՖ-ի նախագահի խորհրդականի պաշտոնը։

Հիմնադրումից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ «Անիի» հովանավորն է լինելու «Վիվարո» բուքմեյքերական ընկերությունը, որի տարբերանշանկը առկա է թիմի մարզաշապիկին։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնն էլ զբաղեցնում է նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Անդրանիկ Հովսեփյանը։ Լեգենդար անձը նախագահի պաշտոնում, հարուստ հովանավոր… այս ամենը թույլ էր տալիս ենթադրել, որ ստեղծվում է Հայաստանի չափանիշներով բավական սոլիդ մի ակումբ, սակայն սպասելիքները ոչ միայն չարդարացան, այլև առաջ եղան մի շարք հարցեր:

Տրանսֆերմարկետ պարբերականի համաձայն «Անիում» հայտավորված են միանգամից 40 ֆուտբոլիստներ, որոնցի 8-ը լեգեոներներ են։ Ընդ որում նրանցից 6-ը Ռուսաստանից են, Ուդուկ Էգեչեկուաման՝ Նիգերիայից, իսկ Վալդո Ժունիոր Բիլունգան՝ Կամերունից։ Եթե Բիլունգայի վերաբերյալ համացանցում որոշակի տեղեկություններ կան և հայտնի է, որ նա «Անի» է տեղափոխվել կամերունական «Նյու Սթար» ակումբից, ապա Էգեչեկուամայի մասին որևէ տեղեկություն գտնել չհաջողվեց։ Նշվում է միայն, որ «Անին» նրա առաջին ակումբն է։ Նշենք նաև, քիչ չեն նաև տեղացի ֆուտբոլիստները, որոնց համար «Անին» առաջին ակումբ է։

Այժմ անդրադառնանք, «Անի» մասնավորապես ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններին և հակառեկորդներին։Առաջին խմբի մեկնարկային տուրում «Անին» 0:7 հաշվով զիջել էր «Ուրարտու»-2-ին։ Այս մրցավեճի առաջին խաղակեսում 0։3 հաշվով զիջելուց հետո, երկրորդ կեսում «Անին» բաց էր թողել 4 գնդակ։ Արդեն երկրորդ շրջանի առաջին տուրում «Անին» նույն «Ուրարտու»-2-ին զիջել է արդեն 0։12 հաշվով։ Ընդ որում այս հանդիպման առաջին խաղակեսն ևս ավարտվել է 0։3 հաշվով։ Հանդիպման 51-87-րդ րոպեների կամ ընդամենը 36 րոպեների ընթացքում «Անին» սեփական դարպասն է ընդունել 9 գնդակ։ Փաստորեն, ընթացիկ առաջնության երկու հանդիպումների արդյունքում «Անին»՝ «Ուրարտու»-2-ին զիջել է 0։19 հաշվով։ Նկատենք, որ Ուրարտուում ևս հանդես են գալիս երիտասարդ խաղացողներ: Եթե ավելի խորը հայացք նետենք վիճակագրությանը կստացվի, որ երկրորդ խաղակեսերի կտրվածքով «Անին»՝ «Ուրարտուին» զիջել է 0։14 հաշվով։

Հանուն արդարության նշենք, որ Անիում լեգեոներներ հայտնվել են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Արտասահմանցիների գալուց հետո Անին պետք է, որ ավելի լավ արդյունքներ գրանցեր, սակայն պատկերը չի փոխվել, որի վառ ապացույցը այս տարվա հունիսի 4-ին «Արարատ-Արմենիա»-2-ի հետ խաղն է։ Այս մրցավեճում Անին զիջել է ոչ ֆուտբոլային 2:9 հաշվով: Ի դեպ, հանդիպման հաշիվը բացել է հենց «Անին», իսկ առաջին կեսն ավարտվել 2։1 հաշվով հօգուտ «Արարատ-Արմենիա-2-ի։ Երկրորդ կեսում 51-90-րդ րոպեների ընթացքում «Անին» բաց է թողել 7 գնդակ։ Պետք է ընդգծել, որ Արարատ-Արմենիայի դուստր թիմը հանդես եկել բացառապես տեղացի խաղացողներով և առաջին խմբի 6-րդ տեղում է:

Վիճակագրության համաձայն առաջին խմբի առաջնությունում «Անին» արդեն իսկ կրել է խոշոր հաշվով 8 պարտություն։ Բացառությամբ ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մյուս 7 խաղերում «Անին» գոլերի մեծ մասը բաց է թողել երկրորդ խաղակերում։ Օրինակ, այս տարվա հունիսի 6-ին տեղի ունեցած «Լոկոմոտիվի» հետ հանիպումը, որն ավարտվել է 1։5 հաշվով, առաջին կեսում «Անին» զիջել էր 1։2 հաշվով։ Հանդիպման 77-85-րդ րոպեների ընթացքում Անդրանիկ Հովսեփյանի թիմը բաց է թողել 3 գնդակ։
ԲԿՄԱ-ի հետ խաղում «Անին» պարտություն է կրել 0։8 հաշվով։ Այս դեպքում միայն«Անին» ավելի շատ գնդակ է բաց թողել առաջին կեսում, զիջելով 0։6 հաշվով։ Ընդ որում 6 գնդակները «Անին» սեփական դարպասն է ընդունել 1-28-րդ րոպեների ընթացքում։ Վիճակագրական տվյալները ոչ միայն անտրամաբանական այլև կասկածելի են թվում, քանի որ Անիի մասնակցությամբ մի շարք այլ խաղեր անցել են համառ պայքարում, իսկ երբեմն նաև գրանցվել են դրական արդյունքներ: Օրինակ վերջին երկու հանդիպումներում «Անին» նույնքան հաղթանակ է տարել 5։3 հաշվով առավելության հասնելով «Արարատ-»-2-ի և 3։2 հաշվով «Արագածի» նկատմամբ։
Սա խոսում է այն մասին, որ 8 լեգեոներներով և տեղացի երիտասարդ կադրերով համալրված «Անին» այդքան էլ թույլ չէ որքան թվում է։ Նույն «Արագածն» այսօր մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է, իսկ «Արարատ-2»-ն 9-րդն է։ Դեռևս առաջին շրջանում «Անին» հաղթել էր նաև 4-րդ տեղում գտնվող «Սևանին»։

Նշենք, որ «Վիվարոն» հնդիսանալով «Անիի» հովանավորը խաղադրույքներ չի ընդունում այս թիմի մասնակցությամբ հանդիպումների վրա։ Վերջին մեկ ամսում «Անի» մասնակցությամբ հանդիպումներն ընդգրված չեն նաև հեղինակավոր բուքմեյքերական ընկերությունների ծրագրերում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում