Thursday, 28 03 2024
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը. «Ազատություն»

Եվրոպայի խորհրդի իրավաբան փորձագետների Վենետիկի հանձնաժողովը իր խորհրդատվական կարծիքն է հրապարակել Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը։

Հենց այս հոդվածով է մեղադրվում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք հայցել է Հայաստանի սահմանադրական դատարանը, որը պետք է որոշի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։ Ավելի վաղ նույն հարցի շուրջ իր խորհրդատվական կարծիքն էր հրապարակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Հայաստանի բարձր դատարանը 5 հարցեր է հղել հանձնաժողովին:

Վենետիկի հանձնաժողովը 13 էջանոց փաստաթուղթ է հրապարակել իր ուսումնասիրությունների մասին ու խորհրդատվական կարծիքի եզրակացությունում գրել.

Ի պատասխան ՀՀ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու համար պատիժ սահմանող 300.1-րդ հոդվածին վերաբերող հինգ հարցերի՝ Վենետիկի հանձնաժողովը նկատել է՝ իր անդամ պետությունների մեծ մասից ստացված նյութերը նշանակալի տարբերություններ ունեն բարձրացվող հարցերի շուրջ և ներկայացված մանրամասնություններում: Այդ իսկ պատճառով, այս amicus curiae-ի [խորհրդատվական կարծիքի] համառոտագրում բերված եզրակացությունները սոսկ նախնական են:

Ազգային սահմանադրությունները և օրենսդրությունը անդամ պետություններում մեկը մյուսից տարբերվում են՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված վարվելակերպի առումով: Այն անդամ պետություններում, որտեղ այդպիսի իրավախախտումներ կան և հիշատակվում են Սահմանադրության մեջ, դրանք հաճախ սահմանում են Սահմանադրության բռնի և անօրինական փոփոխությունը՝ որպես այս հանցագործության տարր, և Սահմանադրությանը վերաբերում են ամբողջության մեջ: Մյուսները վերաբերում են սահմանադրական կարգը հարգելու պարտականությանը, այնուամենայնիվ, առանց սահմանելու այն: Այնուամենայնիվ, կարծես թե գոյություն չունեն կանոնադրական դրույթներ, որոնք հստակ հղում են կատարում Սահմանադրության կոնկրետ հոդվածներին: Այնուամենայնիվ, քրեական օրենսգրքի/օրենսդրության դրույթներից շատերը (եթե ոչ բոլորը, որովհետեւ օգտագործված եզրույթները կարող են տարբեր լինել) ենթադրաբար անդրադառնում են Սահմանադրությանը՝ վկայակոչելով սահմանադրական սկզբունքներ, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ վերաբերում են որոշ սահմանադրական հաստատություններին, ինչպիսին է խորհրդարանը: Հետևաբար, կարծես թե սահմանադրություններին հստակ հղումներ չեն կատարվում «սահմանադրական կարգի դեմ» հանցագործությունների դեպքում, սակայն կարելի է եզրակացնել, որ կան անուղղակի կամ ենթադրելի հղումներ:

Սահմանադրական կարգի հասկացությունները, սահմանադրական կարգի տապալումը, իշխանության յուրացումը որպես այդպիսին կարծես չեն սահմանվում անդամ պետությունների մեծ մասի կանոնադրական դրույթներում: Անդամ պետություններից շատերը, բայց ոչ բոլորը, սահմանադրական կարգը տապալելու հանցագործությունը դիտարկում են որպես պետական դավաճանություն, այսինքն ՝ Սահմանադրությունը խաբեությամբ, բռնի և ապօրինի կերպով փոփոխելու մտադրություն կամ դրա փաստացի փորձ, ինչը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի իրական տապալում:

Սահմանադրական կարգի հասկացությունների, սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման վերաբերյալ դատական նախադեպերի պակաս կա, ինչը ցույց է տալիս, որ, մեծ մասամբ, այդ հասկացությունները կարգավորող օրենսդրական դրույթներ մինչ օրս չեն կիրառվել: Սա, իր հերթին, ցույց է տալիս, որ չկա լավագույն պրակտիկա՝ կապված այն փաստական հանգամանքների հետ, որոնց ներքո նմանատիպ հանցագործության, մասնավորապես` պետական դավաճանության մեղադրանքների հետ ինչպես կվարվեին անդամ պետություններում: Ինչ վերաբերում է քրեական օրենսդրության հետադարձ ուժի արգելմանը և օրենքներում հանցավոր գործողությունների բավարար հստակ և ճշգրիտ սահմանումներ տրամադրելու պահանջին, սահմանադրական կարգի հասկացությունների և սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ անճշտությունների քննադատությունները կարող են մեղմվել այն գիտելիքներով, որ, կարծես, Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունների միջև կա կոնվերգենցիա (միատեսակ մոտեցում) այդ հասկացողությունները անորոշ, ոչ հստակ թողնելու վերաբերյալ: Հետևաբար, որևէ եզրակացություն չի կարող արվել այն հարցում, թե որն է լավագույն փորձը իրավական որոշակիության տեսանկյունից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս և համաչափության սկզբունքը, ողջամիտ է թվում ակնկալել, որ որքան ավելի լայնորեն է կազմված կանոնադրական դրույթը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անհատական ազատություններին և հիմնական իրավունքներին: Նման դրույթը ավելի մասնակի մեկնաբանելիս՝ պետք է հաշվի առնել dubio pro reo-ի (մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ դեռ կասկածներ կան) սկզբունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում