Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Այս նախագծի հիմքում դրված է Հայաստանի ազգային անվտանգությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

– Պարո՛ն Հայրապետյան, Ազգային ժողովում այսօր (հունիսի 18-ին) քննարկվում էր մի նախագիծ, որի համահեղինակն եք դուք, խոսքս «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին է վերաբերում: Հեռուստատեսությունը և ռադիոն միտված են հասարակությանը կրթելուն, անաչառ, օբյեկտվ, բազմակողմանի տեղեկատվություն փոխանցելուն: Երբ որ հայտնի դարձավ օրենքի այս նոր նախագծի մասին, խոսակցություններ եղան այն մասին, որ նոր օրենքի նպատակը հեռուստաընկերություններ, գուցե նաև ռադիոկայաններ, հաղորդումներ փակելն է. ի՞նչ խնդիր է լուծելու այս օրենքը, ի՞նչ փոփոխություններ են լինելու:

– 2018թ. դեկտեմբերյան ընտրություններին ընդառաջ մենք ներկայացրինք մեր նախընտրական ծրագիրը, որում անդրադարձ կար եթերի բովանդակությանը և որակին: 2019թ. մարտին ես հանդես եկա հայտարարությամբ, որ մեր հանձնաժողովը հանձն է առնում ներկայացնել նոր օրենքի նախագիծ, օրենքի սույն նախագծով ուժը կորցրած է ճանաչվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքը, որը հնացած է և ունակ չէ դիմակայելու մեդիաոլորտում առկա ժամանակակակից մարտահրավերները: Սա փաստորեն մայր օրենք է: Մինչև 2021թ. ավարտ մեր հանձնաժողովը երեք մայր օրենք է ներկայացնելու, երկրորդը Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագիծն է լինելու, երրորդը՝ Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը: Այսօր առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը: Այն 50-55 էջանոց փաստաթուղթ է՝ կապված ոլորտում բազմաթիվ տեխնիկական փոփոխությունների, վերգետնյա հեռարձակման նոր խաղի կանոնների հետ, Հեռուստառադիոընկերության խորհրդի ընտրության, մրցութային հանձնաժողովի նոր ընտրության կարգի հետ և այլն: Մեզ համար շատ կարևոր է և թիրախային է բովանդակությունը, օրենքի սույն նախագծով նախատեսել ենք մշակութային, կրթական և մանկական հաղորդումների, ծրագրերի առկայությունը եթերում՝ առնվազն 30 տոկոսով: Չի բացառվում, որ մինչև երկրորդ ընթերցում նախագծում որոշակի փոփոխություններ ու լրամշակում կլինի, քննարկումները շարունակվում են, տարատեսակ առաջարկներ կան, և եթե չլինեն հայեցակարգային հակասություններ, անշուշտ, դրանք կներառենք նախագծում: Բացի դրանից, շատ կարևոր է նաև լեզվի անվտանգությունը, մեկամյա ժամկետ ենք սահմանում, այսպես ասած, ժեստ ենք անում, որ ռադիոհեռուստահեռարձակողները տեխնիկապես կարողանան նախապատրաստվել, որպեսզի յուրաքանչյուր օտարերկրյա ֆիլմ, ծրագիր, հաղորդում ուղեկցվի հայերեն թարգմանությամբ, տիտրերով, հնչունավորմամբ, կարևոր է, որ հայաստանյան եթերով դրանք հեռարձակվեն հայերեն: Առհասարակ բռնության տեսարանների, տարատեսակ ժարգոնային արտահայտությունների համար բազմաթիվ կարգավորումներ են նախատեսվում: Այս նախագիծը դեռևս չքննարկված, ինչպես նշեցիք, տարատեսակ մանիպուլյացիաների տեղիք տվեց, նշվում էր, որ իշխանությունները ցանկություն ունեն թողնելու միայն իշխանահաճո հեռուստաալիքները և ռադիոն, իսկ իշխանություններին քննադատող կամ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված մեդիաները կփակվեն, սակայն որևէ  հեռուստաալիք, հաղորդում, նույնիսկ այդքան քննադատված սերիալները չեն փակվի, եթե նրանք հետևեն խաղի նոր կանոններին. խաղի նոր կանոնները բխում են բացառապես հանրության շահից: Մենք այս օրենքի հիմքում դրել ենք հանրային շահը և դրանով ենք առաջնորդվում, կարծում եմ, որ բովանդակության առումով լրջագույն բարեփոխումներ են իրականացվելու, փորձել ենք ինչ-որ առումով կանոնակարգել հավաստի տեղեկատվության մասը՝ հնարավորինս բացառելով ապատեղեկատվությունը և մեդիամանիպուլյացիաները, նախագծի նախնական տարբերակում չափազանց խիստ չափորոշիչներ էին դրված, որոնք մեղմացվել են, բայց չեմ բացառում, որ մինչև երկրորդ ընթերցում, բալանսավորված և խիստ կարգավորումներով լուծում կգտնենք, որը միաժամանակ եվրադիրեկտիվների համաձայն կլինի և խոսքի ազատությունը ամբողջությամբ կերաշխավորի: Համոզմունք ունեմ, որ երբեմն խոսքի ազատության քողի տակ հանրությանը մատուցվում է տոտալ ապատեղեկատվություն, ստահոդ տեղեկություններ, ինչը, ըստ իս, ոչ ավել, ոչ պակաս, սպառնալիք է ազգային անվտանգությանը: Եվ այս իմաստով չի բացառվում, որ այս օրենքի նախագծում լրամշակումներ տեղի կունենան: Շատ կարևոր է նաև, որ որևէ կերպ չանցնենք այն կարմիր գիծը, որտեղ կհայտնվենք խոսքի ազատության սահմանափակման տիրույթում, հույս ունեմ, որ կգտնենք բալանսավորված լուծում:

– Արդյո՞ք մշակվում է մի օրենք, որը քաղաքացուն միայնակ չի թողնելու հեռուստատեսային աղբի, մանիպուլյացիայի, ստի, ապատեղեկատվության հետ, և չի ազդելու նաև խոսքի ազատության վրա: Պատկերացնո՞ւմ եք հստակ, թե որն է այդ կարմիր գիծը:

– Այո՛, պատկերացնում ենք, դրանով են պայմանավորված եղել որոշակի մեղմացումները: Քննարկումների ժամանակ հետաքրքիր մեխանիզմների տարբերակներ են առաջ քաշվել, մենք կընտրենք ամենաբալանսավորվածը և ամենաարդյունավետը, որովհետև ինչ կարգավորումներ էլ մենք շարադրենք օրենքում, դրանք իրավակիրառ պրակտիկայում պետք է աշխատեն: Մեր նպատակը ոչ թե գեղեցիկ, ժողովրդահաճո կամ կոշտ օրենք սահմանելն է, այլ այնպիսի օրենք, որն արդյունք կտա, և կարդարացվեն հանրության սպասելիքները: Մենք ունենք առաքելություն մեր քաղաքացիներին պաշտպանելու մեդիամանիպուլյացիաներից և ապատեղեկատվությունից:

– Այսինքն՝ այն չափորոշիչները, որոնք դրվելու են այս օրենքի հիմքում, կիրառելի են:

– Այո, նախապայմանն այն է, որ փոփոխությունները, չափորոշիչները լինեն կիրառելի և իրատեսական: Որպեսզի թյուրըմբռնում չլինի, ընդգծեմ, որ այս օրենքը միայն ռադիոհեռուսատեսության տիրույթն է կարգավորում, իսկ առցանց տիրույթը կարգավորվում է ԶԼՄ-ների մասին օրենքով, հույս ունեմ, որ մինչև տարեվերջ ԱԺ օրակարգում կլինի նաև ԶԼՄ-ների մասին օրենքի նոր նախագիծը:

– …Այսօր ԱԺ ձեր ելույթում անդրադարձաք մի երևույթի, որ այստեղ տիրաժավորվում էր ինֆորմացիա, թե խորհրդարանը քննարկում է մի օրինագիծ՝ ռուսական հեռուստատեսությունների դեմ: Այս օրինագծով ի՞նչ է սպասվում ոչ միան ռուսալեզու կամ ռուսական, այլ նաև անգլիալեզու հեռուստատեսություններին:

– Այո, ճիշտ եք: Քանի դեռ նախագիծը քննարկվում էր ԱԺ-ում, ցավոք կայքերից մեկը այդպիսի վերտառությամբ հոդված հրապարակեց նաև ռուսերեն, և ավելի շատ ռուսերեն տարբերակն էր տարածվում, և սա հարցադրում է առաջացնում՝ ո՞րն է տվյալ կայքի լսարանը, արդյո՞ք մեր երկրի տարածքում է այդ կայքի լսարանը, ես նույնիսկ չգիտեմ՝ արժանի են, թե ոչ, որ այդ կայքի անունը հնչեցնեմ: Վերջին օրերին բազմաթիվ նման հոդվածներ եղան՝ ՀՌՀ նախագահի խոսքը խեղաթյուրելով, իմ գործընկեր Արման Բաբաջանյանի խոսքին հղում կատարելով, բայց այն նենգափոխելով. ամբողջ օրինագծի իմաստը խեղաթյուրելով՝ ֆոն է ստեղծվում, որ Հայաստանի մեդիաոլորտում հակառուսական տրամադրություններ կան, և որ դրանք առաջնորդում ենք մենք: Բայց այս օրենքով նախատեսվում է, որ եթե որևէ երկիր ցանկանում է, որ իր պետական հեռուստաալիքը հեռարձակվի Հայաստանի Հանրապետությունում, կնքվում է միջպետական պայմանագիր երկու գերատեսչությունների միջև (մեր դեպքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է ներկայացնելու պետությունը), և մենք ակնկալում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կհեռարձակվի նաև պայմանագիր կնքող երկրում, սա փոխշահավետ սկզբունքի հիման վրա է դրված… Մենք ՌԴ-ի հետ արդեն ունենք կոնսենսուս, և այսօր ռուսական կողմը հայտ է ներկայացրել «Ռոսիա» ՀԸ մասով, վստահ եմ, որ այս օրենքի ամբողջական ընդունումից հետո միջպետական համաձայնագիրը կստորագրվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում