Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կոպիրկինը գնաց, Ռոբերտ Քոչարյանին ազատեցին. ի՞նչ կատարվեց

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն: Այդ մասին հայտնել է Սիմոնյանը, որը խորհրդարանում ընդունել է ՌԴ դեսպանին: Կարիք չկա թերևս գուշակելու, թե ինչն է հանդիպման առիթն ու թեման, առավել ևս այն բանից հետո, երբ դեսպանը նախօրեին ընդունել էր ԲՀԿ պատգամավորներին: Այդպիսով ակնառու է, որ Հայաստանի ներքաղաքական բուռն զարգացումներում Ռուսաստանը ստանձնել է դեր, և պարզ չէ կամ հստակ և ամբողջապես տեսանելի չէ, թե ինչ դեր է դա: Դա միջնորդի՞ դերն է, երբ փորձ է արվում մերձեցնել թեժ դիմակայության գնացող ուժերին, կառավարությանն ու ԲՀԿ-ին, թե՞ Ռուսաստանը կողմ է, և այս դեպքում, իհարկե, հասկանալի է՝ «ընդդիմադիր» կողմ: Համենայնդեպս այն, որ ԲՀԿ-ականներին հանդիպելուց հետո Սերգեյ Կոպիրկինը հայտնել է «Իմ քայլի» ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահին հանդիպելու ցանկություն, վկայում է, որ կա ինչ-որ նախաձեռնություն: Թեև, հնարավոր է կարող ենք դիտարկել տարբերակ, երբ Ռուսաստանի դեսպանը փորձել է ԱԺ փոխնախագահին հանդիպել՝ ցույց տալու համար, որ ԲՀԿ հանդիպումը, այսպես ասած, հովանավորության վկայություն չէր, և ՌԴ-ն հավասարապես հաղորդակցվում է բոլոր քաղաքական ուժերի հետ: Ի դեպ, այդպես էր արձագանքել դեսպանատունը նաև 2019 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո Սերգեյ Կոպիրկինը հանդիպեց նրա հետ: Հետո հայտարարեցին, թե դա ընդամենը հայաստանյան ներքաղաքական դաշտում և հասարակական-քաղաքական կյանքում գործող սուբյեկտների հետ հանդիպումների շրջանակից էր:

Ի դեպ, Կոպիրկին-ԲՀԿ, և հունիսի 18-ին էլ ԱԺ-ում Կոպիրկին-«Իմ քայլը» հանդիպումը փաստորեն նախորդեց ներքաղաքական բուռն իրադրությունում մեկ այլ հնչեղ իրողության՝ Վերաքննիչ դատարանը փոխեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ նրան գրավի դիմաց ազատելով կալանքից: Քաղաքականության մեջ լինո՞ւմ են պատահականություններ, այն էլ այդպիսի: Հարցադրումն, իհարկե, կհնչի պարզունակ: Արդարանալո՞ւ համար էր Կոպիրկինը գնացել ԱԺ, թե՞ գնացել էր, որ նրա առաջ արդարանա կառավարող մեծամասնությունը, թերևս հնարավոր կլինի գնահատել իրադարձությունների հետագա զարգացումից: Արդյո՞ք նրա առաջ արդարանալու իմաստ ուներ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը, որն, այսպես ասած, թույլ տվեց պաշտոնական Երևանին կասեցնել ԲՀԿ-ով ծրագրվող հարվածը, միաժամանակ անել այնպես, որ այդ հարվածի «հետք» չմնա Մոսկվայի դեմքին՝ երկրորդ նախագահի ազատումով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում