Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրվա դրությամբ դատական նիստի արձանագրությանը ծանոթ չեն եղել, մինչդեռ՝ դատական նիստի արձանագրությունն է հենց այն հանգամանքը, որի հիմքով վարույթ է հարուցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Հարցին, թե արդյո՞ք նա որևէ խնդիր ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ, Ազարյանը պատասխանեց. «Ես չունեմ, չունեի։ Այս պահի դրությամբ էլ կարծես, թե չունեմ։ Խնդիր ունեմ այն անձանց հետ, ովքեր ինձ ձեռնոց են նետում և ինձ համար խնդիրներ են առաջացնում»,- ասաց նա՝ չնշելով, թե ում նկատի ունի։