Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թոռները զանգահարում են իրեն Կրեմլի աշխատավայր: Պետության ղեկավարը դա ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում:
Հաղորդավարը հարցրել է՝ հնարավո՞ր է թոռների ձեռքի աշխատանքները հայտնվեն նրա գրասենյակում, կամ կարո՞ղ են նրանք զանգահարել:
«Զանգահարել կարող են, նրանք զանգահարում են»,- ասել է Պուտինը:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի հունիսի 21-ին: