«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, դրանց իրավական,հասարակական, քաղաքական հնարավոր արդյունքները» թեմայով այսօր ասուլիս էր կազմակերպվել «Մամուլի» ազգային ակումբում: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Հովհաննես Սահակյանը նշեց, որ նախընտրական ժամանակահատվածում պետք է փոփոխության ենթարկվի ընտրական օրենսգիրքը: Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը անցել է մշակման փուլ, ներկայացվել միջազգային տարբեր կազմակերպությունների քննարկմանը: Նա նշեց, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին պետք է տրվեն հավասար հնարավորություններ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ այդ փաստաթուղթը բաց է առաջարկությունների համար և նպատակ ունի բացառելու նախընտրական և հետընտրական կրքերի բորբոքումը: