Գերմանիայի Դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Հանգոշվիլիի պատվիրված սպանության գործով կասկածյալին: Տեղեկատվությունը հասանելի է գործակալության կայքում: Տեքստում նշվում է, որ կասկածյալը հանցանք է գործել Ռուսաստանի կառավարության մարմինների հրամանով: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր գերատեսչությունները հանձնարարել են սպանել Քավթարաշվիլիին, որին հանցագործությունից անմիջապես հետո կալանավորել էին՝ պնդում է դատախազությունը:
«Պատվիրված սպանության պատճառը ռուսական պետության, Չեչնիայի և Ինգուշեթիայի կառավարությունների, ինչպես նաև Վրաստանի ռուսամետ կառավարության հանդեպ զոհի թշնամական վերաբերմունքն է եղել»,- ասվում է փաստաթղթում: Տեքստը հիշեցնում է, որ Հանգոշվիլին կռվել է չեչեն անջատողականների կողմից՝ դաշնային ուժերի դեմ, իսկ 2008-ին Վրաստանում աշխարհազոր է հավաքել Հարավային Օսիայում ռուսական բանակի դեմ պատերազմի համար: