Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծառուկյանը վախկոտ երևույթ է. Տեսել ենք առյուծը ինչպես է դառնում փիսիկ. «Յոժ»

Նախօրեին Ազգային ժողովը բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու վերաբերյալ: ԲՀԿ-ն սա քաղաքական հետապնդում է համարում, իսկ իշխանությունը հակառակն է պնդում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանն իր մեկնաբանությունները ներկայացրեց վերջին շրջանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների շուրջ:

«Այն, ինչ տեղի է ունենում, վաղուց պետք է տեղի ունենար: Պարզ էր, որ չպետք է ընդհանրապես կապ ունենալ որևէ հին քաղաքական դաշինքի կամ կուսակցության հետ, բայց հեղափոխությունը սկզբից սխալ գնաց. մենք պետք է մեր վարչապետին ընտրեինք հենց փողոցում՝ բոլոր ուժերին դուրս թողնելով: Բայց թե այդպես որոշվեց. Փաշինյանը որոշեց դաշինք կնքել ԲՀԿ-ի հետ, բայց հետո հիշեց, որ այնքան էլ լավ տղա չէ Գագիկ Ծառուկյանը: Այս ամեն ինչը պետք է վաղուց լիներ և ավելի մարդավարի լիներ»,- նշեց Սերգեյ Դանիելյանը:

Որքանո՞վ են ուշացած իշխանության այս քայլերը, ոմանց մոտ լեգիտիմ հարց է առաջանում, թե ինչու միայն ԲՀԿ-ն, չէ՞ որ ընտրությունները կեղծել են նաև ՀՀԿ-ն և այլ ուժեր: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ դերասանը նշեց. «Մենք ընտրել ենք տանջալից ճանապարհ՝ ամեն տարի մի բան բացահայտելով, հետո կբացահայտվի, որ ՀՀԿ-ն էլ ունի նման կոմպրոմատներ, որ կան վարկաբեկող սյուժեներով տեսանյութեր և այլն: Հենց սկզբից պետք է բոլորին ռադ անեին ու պրծնեին, և չքչփորեին ու ամեն անգամ «նոր ամերիկա» բացահայտեին: Ինձ համար բոլոր հին կուսակցություններն էլ նույն աղբն են՝ լինի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն: Այս ընթացքում կարելի էր դատական համակարգը փոխել… Գործ անելու փոխարեն մենք զբաղված ենք հողմաղացների հետ կռիվ անելով, հին մեռելներին բարձրացնելով ու հիշելով նրանց կեղտոտ կենսագրությունը, այնինչ մենք այդ կենսագրությունը շատ լավ գիտենք, և այս ամենը մեզ նյարդայնացնում է: Ժողովրդին նյարդայնացնում է այն, որ վաղուց հերները չեն անիծել: Ոնց որ հունվարի 2-ին տոնածառ գնես, եթե հունվարի 1-ի գիշերը տոնածառ չես դրել, էլ դրանից հետո ո՞ւմ է պետք»:

«Ծառուկյան երույթը բավականին վախկոտ է և խարխուլ… Բազմիցս տեսել ենք, թե ոնց է առյուծը դառնում կատու: Ծառուկյանի այսօրվա խրոխտ բառամթերքը գալիս է նրանից, որ նա մեջք ունի, իսկ նրա մեջքը չի կարող լինել որևէ քաղաքական դիակ, Ռուսաստանն է թևեր տվել, իսկ Ռուսաստանը բազմաշերտ է…»,- ընդգծեց Սերգեյ Դանիելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում