Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով. նա ինքնամեկուսացման մեջ է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա խոսնակ Աիդոս Ուկիբայի հայտարարությունը:

«Ներկայում Ղազախստանի առաջին նախագահը ինքնամեկուսացման մեջ է: Դժբախտաբար, Ելբասիի (ազգի առաջնորդ)՝ կորոնավիրուսի ախտորոշման վերջին թեստը դրական արդյունք տվեց », – ասել է խոսնակը:

Նրա խոսքով՝ Նազարբաևը շարունակում է հեռավար աշխատել:

Ուկիբայը նշել է, որ առայժմ նախկին նախագահի առողջության վերաբերյալ անհանգստանալու պատճառ չկա: