«Գործ և արար»-ն անդրադարձել է կորոնավիրուսի այս ժամանակաշրջանում տարածվող ապատեղեկատվությանը: Որքանո՞վ են արդյունավետ կառավարության օժանդակող փաթեթները: Ի՞նչ կարելի է անել, որ տնտեսության կորուստները նվազեն: Ճի՞շտ էր արդյոք Ամուլսարը չգործարկելը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, «Ագապե» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ներսես Կարամանուկյանը:
«Կորոնավիրուսի դեմ չենք կարող պայքարել միայն տնտեսությունը կանգնեցնելու և կարանտինային միջոցները խստացնելու հաշվին. պետք է աշխատել՝ աշխատավայրերում խելամտորեն պահպանելով անհրաժեշտ կանոնները»,- նշեց Ն. Կարամանուկյանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե Ամուլսարը գործարկված լիներ, դա կմեղմեր այսօվա տնտեսական վիճակը:
Մանրամասն՝ տեսանյութում: