Վրացի լրագրող Գեորգի Գաբունիան, որը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2019 թվականին իր հաղորդման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեն վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, հայտարարել է, որ ներողություն չի խնդրելու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ մտադիր չէ իր արտահայտությունների համար ներողություն խնդրել:
«Իմ դիրքորոշումը չի փոխվել, ես Պուտինի մասին ճիշտ նույն կերպ եմ մտածում, ինչ այն ժամանակ, նույնիսկ ավելի վատ»,-ավելացրել է Գաբունիան:
Ավելի վաղ Վրաստանից հայտնել էին, որ ռուսաստանցի է ձերբակալվել պատվիրված սպանություն պատրաստելու մեղադրանքով: Ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերության նախագահ Նիկա Գվարամիան դրանից հետո հայտարարեց, որ ձերբակալվածի թիրախը հենց Գաբունիան է եղել, ինչպես նաեւ ավելացրել է, որ հատուկ գործողության նախապատրաստական աշխատանքներով զբաղվել է անձամբ Ռամզան կադիրովը: Կադիրովն էլ ասաց, որ այդ մեղադրանքները հիմարություն են, ինչպես նաեւ Գաբունիային կոչ արեց ներողություն խնդրել Ռուսաստանի առաջնորդի հասցեին ասված վիրավորական խոսքերի համար: