ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նա քայլում է փողոցներով՝ մարդկանց դիմակներ բաժանելով:
«Շնորհակալ եմ, որ դիմակ եք կրում, շնորհակալ եմ, որ հակահամաճարակային կանոնները պաշտպանում եք»,- հանդիպած մարդկանց ասում է նա:
Նա խորհուրդ է տալիս դիմակները չդնել ձևի կամ չտուգանվելու համար:
Իր հետ սելֆի անել ցանկացող քաղաքացուն նա կոչ արեց սոցիալական հեռավորություն պահպանել: