Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՈւԵՖԱ-ն հաստատեց․ Հայտնի է Խոակին Կապառոսի և ՀՀ ազգային թիմի նորեկների առաջին հանդիպման օրը

Երեկ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարաում, կայացավ ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ինչպես ակումբային այդպես էլ ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները։ Հիշեցնենք, որ այս տարվա աշնանը Հայաստանի ազգային հավաքականը սկսելու է պայքարը Ազգերի լիգայի խաղարկությունում, որտեղ տեսական հնարավորություն կա պայքարելու 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Եվ այսպես, ՈւԵՖԱ-ի որոշմամբ Ազգերի լիգայի որակավորման փուլի սեպտեմբեր-նոյեմբերին նախատեսված մրցաշարի ժամկետներում փոփոխություններ չեն լինելու: Առաջին տուրի հանդիպումները պետք է կայանան սեպտեմբերի 3-8-ը, երկրորդը` հոկտեմբերի 11-14-ը, երրորդը` նոյեմբերի 14-18-ը: Հավաքականները կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել հոկտեմբերի 7-8-ին և նոյեմբերի 11-12-ին:

Ըստ այդմ Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ՝ մրցակցի հարկի տակ, իսկ սեպտեմբերի 8-ին մեր թիմը Երևանում ընդունելու է Էստոնիային: Դեռևս մարտի 3-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացել էր Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ընտրանին ընդգրկվել էր C ենթախմբի երկրորդ խմբում Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի թիմերի հետ: Ավելի վաղ, The Independent-ը տեղեկություն էր տարածել, որ Ազգերի որակավորման փուլի խաղերը կարող են հետաձգվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ինչևէ, ՈւԵՖԱ-ի երեկվա նիստից հետո կարող ենք արձանագրել, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի նորամուտի խաղը Հայաստանի ազգային հավաքականում կկայանա այս տարի, սեպտեմբերի 5-ին Հուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում։

Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականն առաջին հանդիպումը պետք է անցկացներ այս տարվա մարտին։ Մասնավորապես, մարտի 26-ին մեր գլխավոր թիմը Տաշքենդում պետք է ընկերական հանդիպում անցկացներ Ուզբեկստանի, իսկ մարտի 30-ին՝ Ղազախստանի հետ։ Այդ հանդիպումները հնարավորություն էին մեր մարզչի համար ծանոթանալու ֆուտբոլիստներին, սկսելու քայլերը խաղային մոդել ձևավորելու գործընթացում։ Նախատեսվում էր, որ մեր հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացներ նաև մայիս և հունիս ամիսներին։ Այդ ժամանակահատվածում Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականները բազմաթիվ ստուգողական հանդիպումներ պետք է անցկացնեին մրցաշարին նախապատրաստվելու համար։ Դա լավ հնարավորություն էր Կապառոսի և մեր հավաքականի համար մրցելու ուժեղ մրցակիցների հետ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն մեկ տարով հետաձգեց նաև Եվրո-2020-ը։ Սա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը մինչև պաշտոնական մրցաշարը ստուգողական խաղ չի անցկացնի։ Նշենք նաև, որ Կապառոսը դեռևս հնարավորություն չի ունեցել առերես ծանոթանալու մեր հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Ամեն դեպքում, մեր հավաքականի ըստ էության նոր գլխավոր մարզիչը այս ընթացքում կատարել է լայնածավալ տեսական աշխատանք։ «Ես իմ օրվա 24 ժամը տալիս եմ Հայաստանի ընտրանուն, և իմ օգնականները ինձ են տալիս այն ֆուտբոլիստների տեսանյութերը, որոնք դեռևս հանդես չեն եկել ընտրանու կազմում: Մինչ Հայաստանի թիմի մարզիչ նշանակվելս արդեն իսկ խոսել էի Մխիթարյանի հետ: Նա Հայաստանի ֆուտբոլիստի իսկական օրինակ է ծառայում: Նա օժտված է նաև մարդկային լավ որակներով»,-ասել էր մարզիչը: Այս ընթացում Կապառոսը կապ է հաստատել մի շարք ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն հրավիրվել հավաքական։

News.am Sport-ը երեկ տեղեկություն էր տարածել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տեսադաշտում է հայտնվել հայկական արմատներ ունեցող արգենտինացի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը: Նշվում է, որ Կապառոսն արդյունավետ զրույց է ունեցել 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հունվարին համալրել է ՄԼՍ-ը ներկայացնող Columbus Crew ակումբի կազմը և արդեն հասցրել է բացել իր գոլերի հաշիվը նոր առաջնությունում: Սելարայանի տրանսֆերն ամերիկյան ակումբին արժեցել է 7 միլիոն դոլար, ինչը տրանսֆերային ռեկորդ է համարվում Columbus Crew-ի համար: Լուկաս Սելարայանը կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, 2016 թվականին տեղափոխվել է մեքսիկական «Տիգրես», որի կազմում 2 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:Վերոնշյալ ակումբների կազմում հայկական արմատներով արգենտինացի կիսապաշտպանն անցկացրել է ավելի քան 200 պաշտոնական հանդիպում, դարձել 34 գոլի ու 20 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նույն աղբյուրի համաձայն մեր հավաքականը կհամալրի նաև Գյումրիի «Շիրակի» նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը Հայաստանում հանդես է գալիս 2015թ․ մայիսից և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորություն։Սոլոմոն Իմե Ուդոն 2015-ին բելգիական «Էյպենից» էր տեղափոխվել Երեւանի «Արարատ»։ Հետագայում նիգերիացի կիսապաշտպանը հանդես է եկել «Ուլիսում», «Ուրարտուում» և «Շիրակում», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։ Ռուսաստանում ԵԱՏՄ երկերների ֆուտբոլիստների լեգեոներ չհամարվելու օրենքի ընդունումից հետո մեր հավաքականը կհամարվի ևս մի քանի նոր ֆուտբոլիստներով։ Մասնավորապես, Կապառոսը արդեն իսկ համաձայնության է եկել «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանի հետ։ Հավանականությունը մեծ է նաև, որ Հայաստանի հավաքականում կխաղա նաև «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

Մնում է հուսալ, որ Կապառոսի փորձն ու բարձր որակները թույլ կտան առանց ստուգողական հանդիպումների Ազգերի լիգայի խաղարկությունում տեսանելի առաջընթաց և գոնե բավարար արդյունք ապահովել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում