Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 893-ի: 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 5 նոր դեպք:
Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբայի խոսքով՝ նոր դեպքերը ներմուծված են: Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել են բեռնատարների չորս վարորդներ։
Մեկ օրվա ընթացքում ապաքինված հիվանդների թիվը ավելացել է 8-ով և այժմ կազմում է 739: Վրաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով 140 հիվանդ: