Իտալիայի ֆուտբոլի գավաթակիրը «Նապոլի»-ն է, որը եզրափակչում մրցեց «Յուվենտուս»-ի հետ:
Առաջին և երկրորդ կեսերում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները հաշվի մեջ փոփոխություն մցնելու համար և հանդիպման ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: Այստեղ առավել դիպուկ էին «Նապոլի»-ի ֆուտբոլիստները` 4:2:
«Նապոլի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր: