Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը չեղարկել է ինքնաթիռներում ճաշացուցակը հաստատող 1988թ.-ի հրամանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Համաձայն չեղյալ հայտարարված կանոնների՝ սննդաբաժինը պետք է ներառեր սերուցքային կարագ, նախուտեստ, տաք ուտեստ՝ խավարտով, թեյ կամ սուրճ, կիտրոն, շաքար, հրուշակեղեն, մրգեր կամ մրգահյութ, «Ամառային» բուլկի, հաց, ջեմ, զովացուցիչ ըմպելիք, նաև համեմունքներ ու ատամի չոփիկներ:
Ներկայիս օրենսդրությունը նախատեսում է, որ ավիաընկերությունն ուղևորներին տաք ուտեստ պետք է տրամադրի երեք և ավելի ժամ տևող չվերթի դեպքում: Ճաշացուցակը կարող են կազմել հենց փոխադրողները: Այնուամենայնիվ, նրանք իրավունք ունեն ըմպելիքներ և սնունդ չտրամադրել, եթե դա նշված է իրենց կանոններով, իսկ ուղևորներին տեղեկացվել է այդ մասին մինչև թռիչքը: