Վրաց լրագրող Գեորգի Գաբունիի նկատմամբ մահափորձ կատարելու Ռուսաստանի իշխանությունների ենթադրյալ ցանկության վերաբերյալ ցանկացած կասկած անհեթեթություն է և ճշմարտացիությանը չի համապատասխանում՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ գրում է ekhokavkaza.com-ը:
«Ես դա որևէ կերպ չեմ մեկնաբանելու: Ես մի բան կասեմ, եթե հիշում եք, ի սկզբանե մեղադրանքներ հնչեցին գրեթե Ռուսաստանի իշխանությունների դեմ՝ իբր պաշտոնապես ներգրավված են այս միջադեպի մեջ: Ի սկզբանե մենք ասում էինք, որ այս գործով ցանկացած մեղադրանք անհեթեթ է և ճշմարտացի չէ», – պատասխանել է Պեսկովը լրագրողների խնդրանքին` մեկնաբանելով Կադիրովի հայտարարությունը:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել էր այն մեղադրանքները, ըստ որոնց՝ իր պատվերով ցանկացել են մահափորձ կատարել լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ: