Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ծիծաղելի է՝ բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է չեկիստ Վանեցյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Պարո՛ն Քոչարյան, ԲՀԿ-ն, տարբեր կուսակցություններ, ուժեր, սուբյեկտներ իշխող ուժին մեղադրում են քաղաքական հետապնդումների, ռեպրեսիաների մեջ, դա պայմանավորում են իշխանության նկատմամբ վստահության նվազմամբ՝ հիշատակելով հայտնի 7 տոկոսը և այսպես շարունակ: Ինչո՞ւ է մասնավորապես ԲՀԿ-ի հետ դիմակայության նշաձողը հասել գագաթնակետին:

– Կարծում եմ՝ մենք իրավական գործընթացի մեջ ենք, կոնկրետ քրեական գործի շրջանակներն են քննարկվել երեկ (հունիսի 16-ին), և հիմա շահարկել քաղաքական դրդապատճառները պարզապես անիմաստ է: Եթե նկատել եք, ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլը» դաշինքը որևէ կերպ չի մեկնաբանել դատախազի ներկայացրած քրեական գործը, ո՛չ հարցերով է հանդես եկել, ո՛չ էլ ելույթներով: Չնայած, կարծում եմ, որ ընդդիմությունը ներկայացնող երկու քաղաքական ուժերը շատ կուզենային, որ քաղաքական մեծամասնությունը մտներ այդ գործընթացի մեջ, բայց մեր որոշումը ճիշտ էր՝ մենք ընդամենը լսում էինք գլխավոր դատախազին: Եվ անիմաստ է խոսել այն մասին, թե մեր քաղաքական ուժը կորցրել է վարկանիշը, երբ որ այդպիսի նախանշաններ չկան, չհիմնավորված էին այդ հայտարարությունները:

Այսօր, այո՛, կա կորոնավիրուսային ճգնաժամ ամբողջ աշխարհում, բայց խոսել այն մասին, որ մեր երկրում սով կլինի, գույները խտացնելով ասել, որ ապոկալիպսիս, պատերազմ կլինի անիմաստ է, դրանց նախանշանները պետք է ակնառու երևային, որպեսզի խոսեինք ճգնաժամի դրսևորումների մասին: Բայց քանի որ քաղաքական հարթակում մնացել է մերժվածների ամբողջ բանակը և նրանց միացել են չեկիստական նկրտումներ ունեցող նոր ուժերը՝ հանձին պարոն Վանեցյանի, բնականաբար խնդիր է առաջացել ամեն ինչ անել, որպեսզի մաշեցնեն իշխանության լեգիտիմությունը, բայց մի քիչ շուտ են սկսել, որովհետև իշխանության լեգիտիմությունը շարունակում է մնալ բարձր՝ հանձին վարչապետի, կառավարության և ԱԺ-ի միասնության: Դա շեշտում եմ, որովհետև երեկ մի շատ կարևոր բան փաստարկվեց և շատ ակնառու երևաց. դա քվեարկության արդյունքն էր՝ 87 կողմ և 0 դեմ:

Չնայած Էդմոն Մարուքյանը շատ էր ուզում, որ այդ թիվը այլ լիներ, և «Լուսավոր Հայաստանը», չմասնակցելով քվեարկությանը, այլ պատկեր էր ուզում տեսնել, բայց դա չստացվեց, և դա, ըստ էության, նախանշեց մեր երկրի ներքին կայունությունը: Մեր երկրի ներքին կայունությունը ոչ թե կառուցված է ուժային կառույցների ուժի վրա, այլ քաղաքական համակարգի միասնության և նրա կողմից հաստատված ծրագրերի կատարման վրա:

– ԲՀԿ-ն, նաև նախկին ուժեր սպառնում են, որ իշխանության գործողությունների համար դիմելու են տարբեր երկրների դեսպանների, եվրոպական կառույցների. սա արդյո՞ք վկայում է քաղաքական համակարգի համախմբվածության մասին, այն դեպքում, երբ այս ուժերին հաճախ ՀՀ-ում մեղադրում են հինգերորդ շարասյուն լինելու մեջ: Այդ մասին խոսել է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը նպատակ ունի հասնել նախկին հանցավոր իշխանությունների վերարտադրությանը, և ԲՀԿ-ն դիրքավորվել է որպես հինգերորդ շարասյուն: Գիտենք, որ հինգերորդ շարասյունը հաճախ «ոռոգվում է» դրսից:

– Եկեք չխոսենք հինգերորդ շարասյան մասին, խոսենք ձևավորված ներքին շարասյան մասին. ներքին շարասյունը հիմա քաղաքական նոր օրակարգ է փորձում ձևավորել՝ չվերլուծելով երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծումները: Հիմա ամեն ինչ կորոնավիրուսով պայմանավորելով, արտակարգ դրությունով, ճգնաժամային կառավարման էլեմենտների մեջ անորոշություններ փնտրելու մեջ չէ խնդիրը, այդ ուժերը շարունակում են շարժվել այն տրամաբանությամբ, որը հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանը, նա ասաց՝ «կոնսենսուս մինուս 1»: Բայց այդ կոնսենսուսի մեջ կար հայ ժողովուրդ, այսինքն՝ ընտրությունների արդյունք, կոնսենսուսը ՀՀ քաղաքացու և իշխանության միջև կայացած էր, մնացած մերժված ուժերը միառժամանակ սպասեցին, որպեսզի հարթակներ գտնեն և փորձեն իշխանության հետ իրենց հաշիվները մաքրել, դա մի էտապով տեղափոխվեց Արցախ, բայց քանի որ այնտեղ ընտրությունները բարեհաջող ավարտվեցին և ձևավորվեց լեգիտիմ իշխանություն, Արցախի հարթակը արդեն բավարար չէր, որ նրանք իրենց գործողությունները պլանավորեն և այնտեղից ՀՀ իշխանությունների հետ խոսեն անվտանգությանը սպառնացող ինչ-որ վտանգների մասին, և այդպես էլ չի հաջողվում, Արցախը ծախելու խնդիր գոյություն չուներ, պարզապես նրանց պետք էր այդ թեմաներով խոսել:

Երեկ, եթե նկատեցիք, երևի անզգուշաբար խոսվեց այն մասին, որ իշխանությունը պետք է պատասխանի նաև հայտնի փեսայի մեղադրանքներին, իսկ փեսան խոսում է անհայտ տեղի խոհանոցից՝ տարբեր հագուկապով և մեսիջներ է ուղղում, որ ձեր նախանշած ուժերը դա օգտագործեն իշխանությունների դեմ, բայց դրանք իրավական հենք չունեն… Իշխանությունը մաշեցնելու իրենց ստրատեգիայի շուրջ փորձում են համախմբել իրենց ֆեյքերը, քաղաքական համակարգի մեջ ներառված նախկին ուժերը, բայց նրանք հեռանկար չունեն, քանի որ իշխանություններն իրացնում են իրենց լեգիտիմ լիազորությունները: Հայաստանում փոխվեցին քաղաքական իշխանությունները, ընդդիմադիր դաշտը մնաց առանց փոփոխությունների… Մեր հասարակությունը իշխանությանը տվել է լեգիտիմություն և մանդատ՝ փոխելու արատավորված բարքերը, կեղծ օրակարգերը, փոխելու այն ամենը, ինչ հիմնված է կոռուպցիայի և խաբեության վրա, և այսօր կատարվում է այն խոստումը, որ տրվել է հեղափոխության ամենաբարձր հարթակից, մենք այս որոշումը կայացրել ենք ժողովրդի հետ միասնաբար…

Ես ներկայացնում եմ այն սերունդը, որը Հոկտեմբերի 27-ից հետո փորձ է անում վերադարձնել ժողովրդին իր կորցրած իշխանությունը, և մեր սերնդի շատ գործիչներ, որոնք այդ ճանապարհն անցել են տարիներ շարունակ, այս երիտասարդ սերնդի հետ ներդաշնակորեն և նրա հնարավորություններն օգտագործելով՝ փորձում են լուծել այդ խնդիրը. բոլորիս խնդիրն է այդ նպատակները մինչև վերջ հասցնելը: Եվ այսօր շատ կարևոր է նաև սերնդակից ընդդիմության ձևավորումը, քանի որ բոլոր քաղաքական ուժերը մնացել են անցյալում, հնում… Նույնիսկ մեր ավանդական կուսակցությունները պետք է գիտակցեին, որ պետք է փոխվեն, այլապես կմնան մերժված վիճակում: Բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, շատ ծիծաղելի է, որ այս ամբողջ կոնսոլիդացիայի հիմքում դրվում է չեկիստական համակարգ, որը պետք է պայքարի լեգիտիմ իշխանությունների դեմ:

– Իշխանության մեղքը չկա՞ սրանում, որ այդ ուժերը կարողանում են պահպանել կենսունակությունը, համախմբվել և իրենց հսկայական ռեսուրսները ծառայեցնել ի վնաս ՀՀ ժողովրդի շահերի:

– Իշխանությունը գործում է իր օրակարգով… Պայքար է մղվում կոռուպցիայի դեմ: Պանդորայի արկղը բացված է, որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից, եթե 20 տարվա գործունեության ընթացքում հայտնվել է այդ համակարգում, որը խժռել է, ստրկացրել, «ղազագրեր» է պարտադրել: Մեր ժողովուրդը պետք է ազատվի ճորտատիրական դրսևորումներից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում