Վերջին օրերին միջազգային, ինչպես նաև հայկական մամուլում Nordic Monitor պարբերականի հղմամբ ակտիվ տարածվում է մի հոդված, ըստ որի Թուրքիան Հայաստան ու Հունաստան ներխուժման ծրագրեր է ունեցել: Ըստ տարածվող տեղեկությունների` ռազմական գործողությունները Գլխավոր շտաբում քննարկվել է 2000 թ., որի գաղտնի անվանումը եղել է Ալթայ: Լուրն իհարկե անսպասելի, զարմանալի չէ: Հետաքրքիր է, որ նույն տեղեկությունը շրջանառվել էր նաև անցած տարի, համենայն դեպս, Հայաստանի մասով, և հարց է առաջանում՝ ինչու է այն նորից ակտիվ տարածվում հայաստանյան ներքաղաքական բուռն զարգացումների ֆոնին:
Ուշագրավ է նաև, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստ է գումարվել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, ըստ որի քննարկվել է հայկական լոբբի դեմ իրականացվելիք քայլերը: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին Լրատվականը»-ը քննարկել է «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ: