Thursday, 18 04 2024
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում

Խաղաղության արմատներ ձգող ազգեր. Christian Science Monitor-ի անդրադարձը Հայաստանի ժողովրդավարությանը

Հայաստանի անվտանգության մոտեցումների վերաձևակերպումն ու ոչ բռնի, թավշյա հեղափոխության ցանած խաղաղության ծիլերը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են. The Christian Science Monitor-ն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Գլոբալ խաղաղության ինդեքսում Հայաստանի մասին ձևակերպումներին։

«Աշխարհի երկրների կեսից ավելին ունեն սպանությունների ավելի ցածր մակարդակ, քան 12 տարի առաջ, կեսից ավելին կրճատել են ռազմական ծախսերը: Անցյալ հինգ տարիներին ահաբեկչությունից մահվան դեպքերը կիսով չափ նվազել են: Այնուամենայնիվ, անկարգությունները և ընդհանուր գործադուլները մեծ թափ են առել աշխարհում: Անցյալ տարվա ընթացքում 96 երկրում իրականացվել է առնվազն մեկ բռնի բողոքի ակցիա: Հայաստանի առաջընթացը հիմնականում կապված է 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխության հետ. երկիրը վերականգնել է ժողովրդավարությունը, այնուհետև վարչապետ ընտրել բարեփոխումների կողմնակից լրագրող Նիկոլ Փաշինյանին: Նա առաջնորդի այն տեսակն է, որն ասում է. «Ես հավատում եմ, որ մեր քաղաքացիներն իրենց պահվածքով լեռները գլխիվայր շուռ կտան»: Սակայն նրա առանցքային կողմնորոշումը եղել է անվտանգության հայեցակարգի ընդլայնումն ու վերափոխումը»,- գրում է The Christian Science Monitor-ը:

Խմբագրական խորհրդի հրապարակած հոդվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը անվտանգությունը չի տեսնում ռազմական պրիզմայի միջով: Փոխարենը նա անվտանգությունը դիտարկում է կոռուպցիան արմատախիլ անելու, օրենքի գերակայությունը բարելավելու, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, Հայաստանի տնտեսությունն ու առևտրային կապերը դիվերսիֆիկացնելու տեսանկյունից: Համաձայն ցուցանիշներից մեկի` երկրում ազատազրկման մակարդակը հեղափոխությունից ի վեր նվազել է մեկ երրորդով: Փաշինյանը նաև կատարել է փորձեր կանխելու բախումը Ադրբեջանի հետ: Հոդվածը հիշատակում է 2016-ի ապրիլյան պատերազմը և նշում, որ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո սկսված բանակցությունները դադարեցրել են բռնությունը և խաղաղ հանգուցալուծման հույսեր առաջացրել:

«Պարոն Փաշինյանն այս առաջընթացը վերագրում է բեկումնային կետի` «2018-ի հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի հավաքական գիտակցությանը»: Եվրասիայի տարածաշրջանը հաճախ ունենում է առաջնորդներ, որոնք ժողովրդավարությունը դիտում են որպես ազգային անվտանգության սպառնալիք, մինչդեռ Հայաստանում ժողովրդավարության վերածնունդը բարելավել է իր անվտանգությունը: Այն նաև բարձրացրել է երկրի վարկանիշը գլոբալ վարկանիշային աղյուսակի ևս երկու մակարդակում՝ ազատության և կոռուպցիան զսպելու: Խաղաղությունը դրական ուժ է, որը չափելի է: Երբ Հայաստանի նման մի ամբողջ ժողովուրդ ելնում է ոտքի, որպեսզի ընդունի այն, աշխարհն այդ առիթով կատարում է նշումներ` «մեկ այլ սար էլ տեղից շարժվեց»»,-նշված է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում