Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Ռուսաստանի հետ կապելն անբարոյական է. Մոսկվայից չեն կարող ակնկալել աջակցություն Հայաստանում իշխանափոխություն անելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, Հայաստանի ներքաղաքական դաշտում  ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում՝ նկատի ունեմ իշխանությունների և ԲՀԿ-ի պայքարը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյոք տեսնո՞ւմ եք նաև արտաքին ՝ ռուսական հետք։ Շատերը պատահական չեն համարում, որ սա տեղի է ունենում Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ։

– Մեր նախկին զրույցի ժամանակ ասացի՝ նման շոուների վերջը պետք է տալ։ Չեն կարող ակնկալել Ռուսաստանից աջակցություն Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հարցում։ Հարցը միանշանակ է, այս թեմայի վերաբերյալ սպեկուլյացիաները տեղին չեն։ Եթե սա գոնե մի քիչ նման լիներ իրականությանը՝ տարբեր  դրսևորումներ տեղի կունենային։ Մարդիկ կարող են լինել ռուսաստանյան մեծահարուստներ, քաղաքական գործիչներ, բայց դա Ռուսաստան չէ, դա չի նշանակում Ռուսաստանի դիրքորոշում։

Հայաստանի վարչապետը շքերթին կայցելի Մոսկվա, հավանաբար ոչ ֆորմալ ձևաչափերով այդ բոլոր հարցերը կբարձրացվեն։ Հետագայում դրանք կստանան պաշտոնական ձևակերպումներ, որևէ խնդիր չկա։ Մնացածն արդեն ներհայաստանյան քրեական, բիզնես պատմություններն են, որոնք մարդիկ փորձում են լուծել։ Ռուսաստանի անվան հետ կապելը մի քիչ էլ անբարոյական է։ Ռուսաստանում  կան տարբեր գործիչներ, տարբեր բիզնես շահեր, դրանք Ռուսաստան հասկացողության հետ կապելը սխալ է։

Մենք հասկանում ենք, որ ժամանակ առ ժամանակ արևմտյան քարոզչությունը նման կարիք  է տեսնում. դա նորմալ է։ Պետք է քննադատեն Ռուսաստանին, ՌԴ իշխանությանը անընդհատ ներկայացնեն վատ լույսի տակ,  բայց չափի մեջ է պետք լինել, որովհետև նման դրսևորումները միշտ հակառակ ազդեցությունն են ունենում։

Ռուսաստանում այս ամենի հետ կապված ակնկալում են, որ իրավական, քրեական հարցերը լուծվեն իրավական դաշտում, քաղաքականը՝ քաղաքական։ Անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները պահը չկորցնեն։ Պետք չէ խառնել իրար՝ հետագայում խնդիրների առաջ չկանգնելու համար։ Սա է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը՝ անկախ նրանից, թե ում է վերաբերում։ Օրինականության ու բանականության շրջանակներում պետք է լինեն երկու կողմն էլ։ Հայաստանի իշխանությունների մինչև այժմ արած սեթևեթումները՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ, պետք է վերջ դրվեն։ Երկու տարին անցել է, ժամացույցի հետ պտտվելու պրոցեսը ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև Հայաստանի համար է  վտանգավոր։ Եթե հետևություններ չարվեն, ցանկացած՝ նույնիսկ ոչ օլիգարխ, այլ հասարակ փողատեր կարող է նման խժդժություններ ստեղծել։ Իմիջիայլոց, նաև Ռուսաստանում է այսպես՝ նման իրավիճակներում հենց այդ մարդն է շահագրգռված լինում հարցերը իրավական ճանապարհով կարգավորելուն, ոչ թե մի բան անես, հետո կանգնես հայտարարես՝ թե վայ, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ հնարավորություններ ունեն այդ ուժերը՝ նախկին համակարգի ներկայացուցիչները, Ծառուկյանը, Վանեցյանը… փաստորեն նրանց բոլորին միավորում է Փաշինյանի իշխանությունը տապալելու օրակարգը։

– Նրանց պայքարը բնական է, Հայաստանում թող լինի ուժեղ ընդդիմություն, եթե իրենք համարում են, որ հասարակության մեջ այդ հենքն ունեն։ Այսօրվա տարբեր չափումներով, սակայն, չկա այդպիսի ուժ՝ աշխատանքի ու ժամանակի հարց է։ Թող միավորվեն՝ եթե ուզում են, բայց «կաշա» չստեղծեն։ Ում դեմ քրեական գործ են հարուցում, վազում հայտարարում են, թե քրեական հետապնդման են ենթարկվում, դա ծիծաղելի է։ Ոչ ոք դրան լուրջ չի նայում՝ առաջին հերթին ՌԴ իշխանությունները։ ՌԴ իշխանությունները առհասարակ խուսափում են, որ իրենց անունը ասոցացվի քրեական գործերի մեջ թաթախված, տարբեր անօրինականություններ գործած ուժերի հետ։ Ինձ թվում է՝ բոլորի կողմից էլ ողջունելի է, թող միավորվեն, խնդիր չկա։

Ընտրողները,  ժողովուրդը դրան վերաբերմունք կարտահայտի։ Վանեցյանի հետ կապված ևս խնդիր չկա՝ եթե նա գաղտնիքներ ու տարբեր ինֆորմացիաներ չսկսի օգտագործել, դա արդեն կդառնա իրավապահների հարցը։ Իրավապահները պետք է դրան ուշի ուշով հետևեն ու իրենց գնահատականը տան։ Թող իրենց գաղափարների շուրջ մարդկանց միավորեն ու քաղաքական պայքար տանեն։ Հայաստանում այդ խնդիրն իհարկե կա, ամեն ինչ այնքան է խառնվել, որ շատ մեծ գործ ունեն անելու իրավապահները։ Ասացինք՝ վեթինգ, զտում, ու մոռացանք. այս ամենը շատ տխուր հետևանքների է բերելու։ Եթե չանեն՝ այդ ամենը լցվելու է  քաղաքականություն, մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ ինչով են զբաղվում։

Ռուսաստանի դեմ հակաքարոզչություն իրականացնող կենտրոնները նրանց իհարկե կկապեն Ռուսաստանի հետ, ես ինքս մեծ հետաքրքրությամբ հետևում եմ այդ ամենին։ Կան բացահայտ ծիծաղելի, զվարճալի մեկնաբանություններ։ Նույն Ռուսաստանի իշխանական խավի ներսում մեծ քննարկումներ են գնում։ Հայաստանի իշխանությունների հետ կապված միայն մի հստակ դիրքորոշում կա՝ քրեական հարցերը իրավական դաշտում են լուծվելու, քաղաքական պայքարի հարցերը՝ քաղաքական։ Այդ երկուսն իրար հետ խառնել չի կարելի։

– Հենց այդ ուժերն են  իրար հետ կապում երկու իրավիճակները։ Ծառուկյանն ասում է, որ այս իրավական գործընթացները կապ ունեն իր հայտնի քննադատական ելույթի հետ։

– Ինչքան ես գիտեմ, այդ գործերը մինչև դա են եղել։ Իրավապահների դանդաղկոտությունն է հենց բերել այս իրավիճակին ու նման գնահատականների ի հայտ գալուն։  Մի բան ասում են՝ լրագրողները գրում են, ժամանակի ընթացքում սառում ու մեռնում է։ Իրավապահների նման գործելաոճն է բերում նման հարցերի։ Թող ասեին, պարզ կլիներ՝ ինչն է ինչից առաջ եղել։ Լավ, թող հիմա ասեն՝ այս գործը այսինչ ժամանակ է եղել, և վստահ ու վճռական իրենց գործն անեն։ Այսօրվա Հայաստանին դա անհրաժեշտ է, հայկական պետականության հիմքերը խարխլված են առանց իրավապահների պատշաճ աշխատանքի։ Բոլորն էլ ասում են, բայց ասելով չի։ Կան փաստեր, կոնկրետ ժամանակացույցներ։ Եթե հստակորեն այդ հարցերի պատասխանները տրվում են, գնում ենք առաջ։ Իրավապահների լղոզված, անկապ գործունեությունը անթույլատրելի է  Հայաստանի համար։ Կարող է ուրիշ երկրներում անեն, բայց Հայաստանը իրեն նման բաներ թույլ տալ չի կարող։

– Մենք, փաստորեն, մի իրավիճակում ենք, երբ հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի։ Մի կողմից՝ Փաշինյանը՝ մենակ, մյուս կողմից՝ իր դեմ աշխատող հսկա համակարգ՝ ահռելի ռեսուրսներով, կորոնավիրուսն էլ նրանց  այս հարցում «օգնական»։ 

– Դա շատ վատ է, ու այստեղ կա բոլորի մեղքը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի։ Նրա աշխատելաոճը միանձնյա, անձնակենտրոն հարցերի լուծումն է, բայց մյուս կողմից էլ՝ դա իրեն չի արդարացնում։ Իրավիճակները կարող են սրել, ու այստեղ քաղաքական հենքի հարց է առաջանում։ ԱԺ-ի պանծալի երիտասարդների ելույթները, կռիվները, դրանց տիրաժավորումը  հարց չեն լուծում։ Էլ չեմ ասում, որ իրենց գործողությունների ու շատ քայլերի արդյունքում շատ քաղաքական, հասարակական, քաղաքացիական գործիչներ նեղացած են, մի կողմ են քաշվել, շատ հարցերում քննադատում են։ Բայց այդ մարդիկ պետք է լինեին այս իշխանությունների հենքը։ Ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր ինչ-որ բաներ էին ակնկալում ու չստացան, ես խոսում եմ նրանց մասին, ովքեր կարող էին ու անում էին։ Նրանց պետք չէր մղել լուսանցք՝ ասելով, որ մենակ իրենք են ճիշտ։ Նման իրավիճակի վրա են խաղում ռևանշիստները, ներսի ու դրսի շատ ուժեր։ Այս իրավիճակը փչացնում է իշխանության ներսում գտնվող անձանց ու գործիչներին։ Հասկանալի է՝ մեծ քաղաքական փորձ չունեն,  կարող է ամենամասշտաբային փորձը «Էլեկտրիկ Երևանը» եղած լինի, բայց անկախությունից այս կողմ շատ մեծ ճանապարհ է անցել Հայաստանը։ Իմ հիշողության մեջ երևի 12 այսպիսի իրավիճակ է եղել, տարբեր անձանց դեմքերը փոխվելով նման բաներ եղել են։ Այս ամեն ինչը պետք է հստակորեն ի մի բերի քաղաքական ուժերին, մարդկանց հետ նորմալ երկխոսության հանգեցնի։

Կարող, գործուն  քաղաքական ուժերը, հասարակական գործիչները, որոնք հեղափոխության արժեքներին հավատարիմ են, չպետք է դուրս մնան։ Եթե ակտիվանում են՝ սկսում են «իրենց վրայով» անցնել։ Կողքից նայելուց շատ տգեղ երևույթ է։ Լավ թե վատ, ղալմաղալներով՝ այս երկու տարին անցավ, գործելու ժամանակն է։ Այսօրվա դրությամբ, պանդեմիայի պայմաններում, այս խժդժություններն անթույլատրելի են, պետք է հենց իշխանությունների շուրջ լիներ համախմբում, ոչ թե իշխանությունների դեմ։ Քաղաքականությունն այստեղ է, ու նուրբ աշխատանք է պետք տանել՝ և՛ ներսում, և՛ դրսում։ Չի կարելի մի բևեռում թողնել, որ այսպիսի ուժեղ համախմբում լինի, իսկ մյուս բևեռում՝ հեղհեղուկ, անձնակենտրոն վիճակ, մենակ ԱԱԾ-ին, դատախազությանը հանձնարարություն տալ, այդ ամենը վերածվի ուժի գործադրման ու քաղաքական գոռգոռոցների։ Ամենակարևորը՝ քաղաքականը՝ քաղաքական, իրավականը՝ իրավական, քրեականը՝ քրեական։ Բոլոր արտաքին ուժերը՝ առաջին հերթին Ռուսաստանը, հենց դա են ակնկալելու Հայաստանի իշխանություններից։ Մնացած խոսակցությունները  շքերթի ժամանակ տեղի կունենան, սպասում ենք պարոն Փաշինյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում