Ամերիկյան Boston Dynamics ընկերությունն ազատ վաճառքի է հանել Spot ռոբոտը, որին նաեւ ռոբոտ-շուն են անվանում: Այս մասին հաղորդվում է արտադրողի կայքում:
Ռոբոտի արժեքը կազմում է 74,5 հազար դոլար:
Ըստ արտադրողների, ռոբոտ-շունը ստեղծվել է այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են նրանով, թե ինչպես կարելի է շարժական ռոբոտներին հարմարեցնել տարբեր խնդիրներ լուծելու համար՝ սկսած արդյունաբերական հսկողությունից մինչև զվարճանքի արդյունաբերություն: