Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Տորպեդո»․ Բելառուսական անհայտ ներդրող ու մոտ 2 տասնյակ լեգեոներներ

«Fair-Play»-ը ֆուտբոլայի հարթակը ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության մասնակից նորաստեղծ ակումբների նվիրված շարքում այս անգամ անդրադարձել է «Տորպեդոյին»։

«Առաջատար ֆուտբոլային երկրներում ակումբ բացելուց առաջ անձը պետք է առնվազն ցույց տա, թե արդյոք ունի ֆինանսական միջոցներ, արդյոք ի վիճակի է նման գործունեություն ծավալել, իսկ ահա Հայաստանում նման բան գոյություն չունի: Համենայնդեպս 2019 թվականին այդպես են բացվել մի շարք ֆուտբոլային ակումբներ, որոնցից մեկը Երևանի կամ մի գուցե Աբովյանի «Տորպեդոն» է։ Ավելի ստույգ, Պետռեսգիստրի պաշտոնական կայքի համաձայն 2019 թվականի հունվարի «Տորպեդոն» գրանցվել է Աբովյանում քաղաքում։

Այս տարվա փետրվարին սակայն, «Տորպեդոյի» հասցեն փոխվել է և հիմա ակումբը գրանցված է Երևանում ։ Լատինական այս անունով ակումբը 2019 թվականին հիմնադրել է երևանաբնակ Հարություն Արմենակյանը: Վերջինս հանդիսանում է «Տորպեդո» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը և գործադիր տնօրենը: Այս մասին ևս տեղակացանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ «Տորպեդոյի» հովանավորների, աջակիցների և հետագա անելիքների մասին «Farir Play»-ը փորձեց տեղեկություններ ստանալ թիմի ղեկավարությունից։ Ակումբի քարտուղար Սամվել Ղազանչյանը սակայն մեզ հայտնեց, որ իրենք դա համարում են կոնֆիդենցիալ և ամբողջական տեղեկություն չեն կարող տրամարդել։ «Ներդրողների» հետ կապված կարող եմ ասել միայն, որ դա բելառուսական «Ինտերսպորտ» կազմակերպությունն է։ Ցավոք հավելյալ տեղեկություն տրամադրել չենք կարող»,- ասաց Ղազանչյան։ «Ինտերսպորտի» վերաբերյալ համացանցում տեղեկություններ չկան։ Մարզասերներին հավանաբար հայտնի է «Ինտերսպորտ» սպորտային մարզահագուստի և պարագաների ֆիրման, որը սակայն ոչ թե բելառուսական է այլ շվեյցարական։ Նկատենք նաև, որ «Տորպեդոյի» մարզահագուստի վրա չկա հովանավոր ընկերության որևէ տարբերանշան։

Նշենք, որ մեր երկրում առանց լուրջ և կայուն հովանավորների ֆուտբոլային ակումբ պահելը բավական թանկ հաճույք է։ Ավելին, երբ թիմը համալրվում է լեգեոներներով՝ ծախսերն ըստ էության կրկնապատկվում են։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի «Տորպեդո» ակումբում ընթացիկ մրցաշրջանում հայտավորված են եղել 34 ֆուտբոլիստներ, որոնցից 18-ը լեգեոներներ։ Սա նշանակում է, որ ակումբը բացի աշխատավարձից և պարգևավճարներից, մարզադաշտի վարձականությունից հոգում է նաև ֆուտբոլիստների կացության ծախսերը։ Ի դեպ, նույն աղբյուրի համաձայն, «Տորպեդոյում» հայտավորված է ֆուտբոլիստ նույնիսկ Ճապոնիայից։ Խոսքը 26-ամյա կիսապաշպան Էյսուկե Մոհրիի Մասին է։ Վերջինիս կարիերայի մասին տեղեկություններ գրեթե չկան։ Իսկապես դժվար է պատկերացնել, որ աշխարհի զարգացած պետություններից մեկից ֆուտբոլիստը ժամանում է Հայաստան և մի քանի հարյուր դոլար աշխատավարձով խաղում առաջին խմբի կտրվածքով միջինից էլ ցածր ակումբում։ Մոտավոր մաթամատիկական հաշվարկ կատարելու պարագայում «Տորպեդոյի» մակարդակի ակումբ պահելու համար անհրաժեշտ է ամսական 15-20 հազար ԱՄՆ դոլար։ Թե ինչպես է «Տորպեդոն» հոգում այդ ծախսերն ըստ էության անհայտ բելառուսական ներդրողի հետ հանելուկ է, որի պատասխանն առաջին հերթին պետք է հուզեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ավելորդ չէ նշել, որ Տորպեդոն ՀՖՖ անդամ է և ունի ձայնի իրավունք։ Նախորդ տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ ժողովից առաջ Հարություն Արմենակյանը ցանկացել է դառնալ նաև գործկոմի անդամ, սակայն ՀՖՖ-ն մերժել է նրա հայտը և Տորպեդոյի սեփականատերը չի ընդգրկվել թեկնածուների ցանկում։

Ինչևէ, անցյալ տարվա մայիսի վերջին «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ էր նշանակվել մեր երկրում ճանաչված մասնագետ Սամվել Դարբինյանը, ով նախկինում գլխավորել է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ 2019 թվականի սեպտեմբերին սակայն Դարբինյանը հեռացավ «Տորպեդոյից»։

Դարբինյանի հեռանալու վերաբերյալ պատճառների մասին չէր խոսվում։ «Fair Play»-ի հետ զրույցում Դարբինյանն ասաց հետևյալը․ «Չուզեցի աշխատել «Տորպեդոյում»։ Բոլորը գիտեն, որ տարիներ շարունակ ամեն ինչ արել եմ հանուն հայկական ֆուտբոլի առաջխաղացման։ «Տորպեդոյում» հիմնականում արտասահմանցի խաղացողներ էին, հայեր գրեթե չկային, ուստի անիմաստ համարեցի իմ հետագա աշխատանքը։ Հայկական ֆուտբոլը շարունակում է մնալ ծանր վիճակում, դոփում է տեղում։ Այժմ մարզչական գործունեությամբ չեմ զբաղվում, ինձ մոռացել են»։

Հարկ ենք համարում հիշել, որ ակումբը բացվելուն պես խոսովում էր մասնավորապես Աբովյանում ֆուտբոլին զարկ տալու մասին։ Խոսվում էր նաև Աբովյանի քաղաքային մարզադաշտը կարգի բերելու և այլ հեռանկարների մասին։ «Տորպեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնում Դարբինյանին փոխարինել է 43-ամյա Ալբերտ Աճեմյանը, ով ունենալով ֆուտբոլիստի հարուստ կենսագրություն, երբևէ աչքի չի ընկել մարզչական գործունեությամբ։ Ինչպես նորաստեղծ այլ ակումբներում այդպես էլ «Տորպեդոյում» քիչ չեն ուկրաինացի և ռուս ֆուտբոլիստները։ Թիմի ավագն էլ փորձառու Խորեն Վերանյանն է, ով Հայաստանի բարձրագույն խմբում հանդես գալու մեծ փորձ ունի և երկար տարիներ բարձր մակարդակի ֆուտբոլ է խաղացել հայական մի շարք ակումբներում։ Լեգեոներներով ու փորձառու ավագ ունեցող թիմը առաջին խմբի համեստ մրցակիցներին պարտվել է ոչ ֆուտբոլային 2։8, 0։7, կամ 0։6 հաշիվներով։

24-րդ տուրից հետո «Տորպեդոն» 22 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։ Երևանյան ակումբը տարել է 7 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 16 պարտություն։ Առանձնակի ուշադրության է արժանի այս թիմի խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը՝ 34-83։ Գոլերի տարբերությունը կազմում է -49, մինչդեռ Տորպեդոյից մեկ հորիզոնականով ցածր գտնվող Լեռնային Արցախի մոտ տարբերությունը ընդամենը -2 է։ «Տորպեդոյից» ավելի շատ գնդակ է բաց թողել միայն մրցաշարային աղյուսակը եզրափակող «Դիլիջանը»՝ 92։

Մեկ խաղում միջինը 4 գնդակ ընդունող Տորպեդոն խուսափում է նաև իր հանդիպումների տեսանյութերը համացանցում հրապարակելուց։ Եթե իր գործունեության սկզբում ակումբը գոնե ֆեյսբուքյան էջում որոշակի ակտիվություն էր ցուցաբերում, ապա վերջին ամիսներին տեսանյութեր չկան։

Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի «Տորպեդոյում» հայտավորված են 5 ուկրաինացի և 2 ռուսաստանցի ֆուտբոլիստներ։ Նրանցից 22-ամյա կիսապաշտպան Օսման Սուլեյմանովը Տրանսֆերմարկետի համաձայն ունի Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիություն։ Սամվել Ղազանչյանը «Fair Play»-ին հայտնեց, որ Սուլեյմանովը Եկատերինբուգի «Ուրալի» սան է, ապրել է Ռուսաստանում, մայրը Մոսկվայից է, իսկ հայրը՝ ավարացի։ Ղազանչյանի հավաստմամբ Տրանսֆերմարկետ պարբերականը սխալ տեղեկություն է հրապարակել և ֆուտբոլիստը միայն Ռուսաստանի քաղաքացի է։

Ավելացնենք, որ վերջին շրջանում Տորպեդոյի մասնակցությամբ հանդիպումները չեն ընդգրկվում առաջատար բուքմեյքերական ընկերությունների ծրագրում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում