Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

Եթե կուսակցությունում գաղափարը քիչ է, անդամների դուրս գալը տեղի է ունենում վայրկենական. հավատարմության երդում տալը պահելու միջոց է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, 2018 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Արմավիրի մարզից պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)։

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումները։ Նրան զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, և սկսվում է քրեական հետապնդում։

– Ես դա չեմ կարող որևէ ձև գնահատել։ Դա կարող է գնահատել բացառապես Գագիկ Ծառուկյանը և իրավապահ մարմինները, քանի որ իրենց մոտ է գործը, ապացույցները։ Բնական է՝ Ծառուկյանը իրավունք ունի պաշտպանվելու, իսկ իրավապահ մարմինները իրավունք ունեն նրան մեղադրելու։ Մնացածը կերևա քննության ընթացքում և դատարանում։

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու համար։ Ընդ որում,, գործը վերաբերում է միայն Գեղարքունիքի մարզում ընտրակաշառք բաժանելուն։ Բացի դրանից՝ կան նաև մի քանի այլ քրեական գործեր։

– Եթե նրա արարքը կհիմնավորվի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, թող այդպես լինի։ Ես հիմա չեմ կարող ասել, թե այդ գործերը շինծու են, դիտավորյալ են և այլն։ Ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ որևիցե այլ բան։ Թող քննությունն ավարտվի, լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտ, նոր մենք մեր գնահատականը կտանք։

Այսինքն՝ նորմալ եք համարում այս պրոցեսը, որ նրան զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից քննություն իրականացնելու համար։

– Ես գտնում եմ, որ Ծառուկյանը բավական ուժ ունի ինքն իրեն պաշտպանելու, իսկ իշխանությունը բավական ուժ ունի հակառակն ապացուցելու, եթե իրականում տեղի է ունեցել հանցագործություն։ Թող մրցեն իրար հետ, ու հասարակությունը իր գնահատականը կտա։ Թող քննությունը գնա, ամեն ինչ կպարզվի։ Աշխարհի բոլոր մեծամեծերն էլ անցել են այդ ճանապարհով։ Եթե դու քաղաքականության մեջ ես, ապա պետք է պատրաստ լինես ցանկացած բանի։ Նույն էլ իշխանությունը պետք է պատրաստ լինի ցանկացած տեսակի ասեկոսեների, մեղադրանքների։

Պարոն Հակոբյան, փաստացի ստացվում է, որ ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների ժամանակ ձայն է ստացել բացառապես ընտրակաշառքի արդյունքում։ Դուք ևս ԲՀԿ-ի ցուցակով մասնակցել եք ընտրությունների։ Կարո՞ղ եք հաստատել այս փաստը։

– Եթե ես ընտրակաշառք բաժանած լինեի, անցած կլինեի որպես պատգամավոր։ Ես մեր մարզում ընկել եմ 4-5-րդ տեղը։ Իսկ եթե ընտրակաշառք բաժանեի, կընկնեի առաջին տեղ։

Իսկ ԲՀԿ-ից Ձեզ հետ նույն ընտրատարածքում մրցակցող թեկնածունե՞րը։

– Չեմ կարող ասել՝ նրանք կաշառք բաժանե՞լ են, թե՞ չէ։ Այդ հարցը նրանց պետք է տաք։

Պարոն Հակոբյան, Գագիկ Ծառուկյանի տանը ԱԱԾ-ի իրականացրած խուզարկության արդյունքում հայտնաբերվել էին ԲՀԿ-ականների հավատարմության երդում-պայմանագրերը, որ նրանք չեն դավաճանի Ծառուկյանին, կամ Ծառուկյանի պահանջով վայր կդնեն մանդատը. կապահովեն անհրաժեշտ ձայներ և այլն։ Սա ո՞նց եք գնահատում։

– Գիտեք ինչ, հավատարմության երդում տալը վատ բան չի։ Երբ որ քաղաքական ուժը ուզում է մի ձև գնալ ընտրությունների, մի ձևի աշխատի, դա վատ բան չի։ Դա համախմբում է մարդկանց։ Եվ հետո, եթե մարդիկ գաղափարների շուրջ չեն համախմբվում, շատ շուտ են դուրս գալիս կուսակցություններից։ Մենք տեսել ենք, որ մի գիշերում մարդիկ ոնց են հրաժարվել կուսակցությունից։ Բոլոր ժամանակներում դա տեսել ենք։ Եթե կուսակցության մեջ գաղափարը քիչ է, ապա անդամների դուրս գալը տեղի է ունենում վայրկենական։

Այսինքն՝ քանի որ ԲՀԿ-ում գաղափարախոսությունը քիչ է, Ծառուկյանը նախընտրել է այդ ստորացուցիչ պայմանագրեր, հավատարմության երդումներ ստորագրելո՞վ պահել իր կողքին։

– Դա էլ մի միջոց է, որ համախմբված մնան և համախմբված ձևով արտահայտեն իրենց նախընտրական ծրագրերը։ Հիմա այդ նախընտրական ծրագրերը իրականություն դարձնելու համար հարկավոր է քաղաքական թիմ, մեծամասնություն։ Իսկ եթե մեծամասնություն չկա, պետք է քանակով շատ լինեն, որ քաղաքական մեծամասնությունը նրանց հետ հաշվի նստի։ Իսկ եթե թիմը պառակտված լինի, այդ ուժը չի կարող իր նախընտրական ծրագրերը իրականացնի, բոլորն էլ կվարկաբեկվեն։ Իր նպատակներին հասնելու համար ցանկացածը կարող է նման քայլեր անել։

Բայց նմա՞ն գնով։ Մարդկանց ստիպել ստորագրել, որ իրենք անբարոյականի զավակ լինեն, թե դավաճան կամ այլ ձևակերպմամբ։

– Գիտեք՝ ինչ կա, եթե մենք նայենք մեր ապրած կյանքին, մեր արածներին, դա ամենափոքր բանն է։ Մարդիկ իրենց կյանքում ավելի վատ բաներ են արել թե՛ իրենց ընտանիքների, թե՛ իրենց հարազատների նկատմամբ։ Մարդիկ իրենց երեխեքին բրախել են, գնացել են Ռուսաստանի քուչեքը ու տարիներով չեն էլ զանգում տեսնեն՝ ոնց են։ Մարդիկ իրենց ծնողների թաղմանը չեն գալիս, ինչ է թե՝ Ամերիկայում են ու եթե գան, էլ չեն կարա գնան։ Դուք հասկանում եք, թե ինչ արժեքներից ենք խոսում, ու հիմա բերել ու քննարկում են մի փոքրիկ ստորագրություն։ Էդ ստորագրությունները չնչին բան են իրենցից ներկայացնում, քան մարդկային մնացած արժեքները։

Բայց դա չի՞ նշանակում, որ այդ կուսակցությունում գաղափարախոսություն չկա և նրանց համախմբում են միայն «գողական» բարքերը։

– Ես չեմ ասում՝ դա ճիշտ ա, կամ սխալ։ Ուղղակի ես գիտեմ, որ մենք մեր կյանքում արել ու անում ենք բաներ, որ էդ ստորագրությունները, երդումները չնչին բան են։

Ընտրությունների ժամանակ Ձեզ նման պահանջ դրվե՞լ է, որ ընտրվելու դեպքում պետք է նման թուղթ ստորագրեիք ու հավատարմության երդում տայիք Ծառուկյանին։

-Ոչ։ Ես երկու-երեք անգամ գնացել եմ ընտրության, բայց ոչ մի անգամ էլ «Բարգավաճ»-ի թիմը չի պաշտպանել ինձ։ Իրենք պաշտպանել են իրենց կուսակցական ընկերներին։ Ես չեմ ունեցել որևէ ԲՀԿ-ականի պաշտպանություն։ Մենք զրկված ենք եղել ԲՀԿ-ի աջակցությունից։ Ես գնացել եմ որպես անհատ, ուղղակի իրենց ցուցակով։

Իսկ Դուք համակարծի՞ք եք, որ կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում և պետք է հրաժարական տա։

– Կառավարությունը նորմալ աշխատում է։ Շատ ոլորտներում դրական տեղաշարժ կա։ Թիմային մասով մի քիչ խնդիր կա, պրոֆեսիոնալների խնդիր կա, բայց այն, որ կառավարությունը, Փաշինյանը ձգտում են ամեն ինչի, ձգտում են, որ դրական հաջողություններ լինեն, ես դա տեսնում եմ և դա ողջունելի է։ Ուղղակի պետք է որոշ ոլորտներում պրոֆեսիոնալների ներգրավեն, թեկուզ դրսից բերեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում