Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պարադոքսալ իրավիճակ․ Ինչ է սպասվում հայկական սպորտին Գագիկ Ծառուկյանի հեռանալու դեպքում

ԱԱԾ-ի կողմից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրվելը որոշակի իրարանցում է առաջացրել նաև հայկական մարզաշխարհի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2005 թվականից զբաղեցնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Շատերը հենց Ծառուկյանին են վերագրում վերջին տարիներին մեծ մրցաշարերում և մասնավորապես Օլիմպիական խաղերում մեր մարզիկների գրանցած բարձր արդյունքները։ Այսօր արդեն հավանականությանը մեծ է, որ մոտ ապագայում Գագիկ Ծառուկյանն այլևս չի լինի հայկայան սպորտում։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում մեր հենակետային մարզաձևերին և ընդհանրապես մարզաշխարհին։

Տարիներ շարունակ Ծառուկյանը խրախուսել և տարատեսակ աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ մարզիկների, որոնք մասնավորապես ՀՀ նախկին իշխանությունների կողմից անտեսված են եղել։ Թավշյա հեղափոխությունից հետո, հայկական սպորտում իրավիճակը որոշակիորեն փոխվեց։ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից լուրջ քայլեր կատարեց և շարունակում է կատարել սպորտին զարկ տալու համար։ Տարիներ շարունակ տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրում էր Ծառուկյանը։ Այս տարի սակայն մեր լավագույն մարզիկները խրախուսվեցին արդեն ՀՀ կառավարության կողմից ստանալով 5 միլիոնական դրամ։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը ուշադրություն էր դարձնում մասնավորապես մի քանի մարզաձևերի՝ ըմբշամարտին, ծանրամարտին և բռնցքամարտին։ Հարկ ենք համարում նշել նաև, որ ի տաբերություն մյուս մարզաձևերի ֆեդերացիաների, նշված մարզաձևերի ֆեդերացիաները անհամեմատ ավելի մեծ գումարներ են ստացել և ստանում են պետությունից։ Ուստի, ասել, որ միջազգային գրանցված արդյունքները բացառապես Ծառուկյանի շնորհիվ է միանգամայն սխալ կլինի։ Հատկապես խաղային մարզաձևերը տարիներ շարունակ երկրորդ պլանում են եղել։ Ծառուկյանի կողմից որոշակի ուշադրության է արժանացել բասկետբոլը, սակայն վերջին տարիներին այս մարզաձևում անկում է նկատվել։

Եթե օբյեկտիվ գնահատենք իրավիճակը, Ծառուկյանը լինելով ՀԱՕԿ նախագահ աջակցել է այն մարզաձևերին որոնցում մերոնք հաջողություններ են մեդալներ նվաճելու հեռանկար են ունեցել։ ԽՍՀՄ ժամանակ էլ հայ մարզիկները հատկապես աչքի են ընկել ըմբշամարտում, ծանրամարտում և բռնցքամարտում։ Ասել, որ Ծառուկյանի հեռանալու դեպքում հայկական սպորտը էական նահանջ կապրի ճիշտ չի լինի։ Եթե տարիներ առաջ ՀՀ իշխանությունների համար սպորտը անհետաքրքիր հարթակ էր, ապա այսօր մոտեցումները բոլորովին այլ են։ Ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում անդրադառնալ մեկ այլ խնդիրը որն ավելի քան մտահոգիչ է։ Խոսքը մարզաշխարհում տիրող անառողջ մթնոլորտի մասին է, որն ունի նաև քաղաքական երանգներ։ Մոտ մեկ ամիս առաջ Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հայտարարությամբ հանդես եկավ և իր աջակցությունը հայտնելով սկանդալի մեջ ներքաշված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ Վերջինս այս պաշտոնում փոխարինել էր Գևորգ Լոռեցյանին, ով կաշառք ստանալու կասկածանքով ամիսներ առաջ կալանավորվել էր։ Նշենք, որ Թամրազյանը, կրթական մի քանի ոլորտներից զատ, ԿԳՄՍՆ-ում համակարգում է նաև սպորտի ոլորտը: Տեղեկություններ էին տարածվել, որի համաձայն Թամրազյանը փորձել է հարաբերություններ պարզել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հետ։ Տեղի ունեցածից հետո Թամրազյանը նույնիսկ կանչվել էր ԱԱԾ։ Կարճ ասած ԿԳՄՍ-ում ըստ էության տեղի էր ունեցել աշխատանքային խնդիր, որը կարճ ժամանակ անց հարթվեց։

Բայց արի ու տես, որ նախարարությունում ծագած այդ խնդիրը լուրջ արձագանք ստացավ մեր ամենահայտնի մարզիկների շարքերում։ «Մենք՝ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներս, մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Վերջին օրերին տարբեր անհատների, կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից փորձ է արվում արատավորել մի մարդու, ով շատ կարճ ժամանակահատվածում արժանացել է մեր հարգանքին՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության և մարդկային հատկանիշների շնորհիվ: Կոչ ենք անում դադարեցնել անհիմն սկիզբ առած արշավը Թամրազյանի տեսակի դեմ: Մեր տեսակը հաղթող տեսակ է»,- Ինստագրամի իր էջում գրել էր Ալեքսանյանը: Վերջինիս հայտարարությանը միացել էին էլի մի շարք հայտնի մարզիկներ մասնավորապես աշխարհի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ Նշենք, որ մարզաշխարհում ոչ այնքան հայտնի Թարմազյանը նշյալ պաշտոնը զբաղեցնում է 6 ամիս։ Ու փաստորեն այդ ընթացքում նրա կատարած աշխատանքը կարծես թե բավական բարձր է գնահատվում մեր ամենահայտնի մարզիկների կողմից։ Այն, որ մարզիկները ներքաշվում են քաղաքական գործընթացներում ոչ միայն մտահոգիչ է այլև անթույլատրելի։

Արարտավոր այս երևույթը սկիզբ էր առել նախկին իշխանությունների օրոք, երբ փորձ էր արվում հայտնիների հեղինակությունը օգտագործել մասնավորապես ընտրությունների քարոզարշավներում։ Վերջին օրերին Ծառուկյանին իրենց զորակցությունն են հայտնել տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Դրանց շարքում, սակայն չկան նույն Արթուր Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը և մյուս հայտնի մարզիկները։ Եվ սա այն դեպքում, երբ Ծառուկյանը նշված մարզիկների անմիջական ղեկավարներից մեկն է և նպաստել է նրանց հաջողություններին։ Մարզիկների Ծառուկյանի որպես մեղադրյալ ներգրավվելու համար մտահոգությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց դա ըստ էության տեղի չունեցավ։ Ծառուկյանի կողքին է թերևս Օլիմպիական խաղեր բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը, ում մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ հայտնի միջադեպը։ Տեղի ունեցած զարգացումները կարելի է որակել թերևս մեկ բառով՝ պարադոքսալ։ Եվ ով է իրավիճակի մեղավորը կամ պատասխանատուն․․․․։

Անհրաժեշտ էր ժամանակին մարզաշխարհն առողջացնելու և քաղաքականությունից զերծ պահելու քայլեր կատարել։ Այսօր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարում է, որ հավաքականում իրեն կարող են թունավորել, Արթուր Ալեքսանյանը զորակցում է աշխատանքային խնդիրներ ունեցող փոխնախարարին, Ռոման Ամոյանը վիճում է ոստիկանների հետ։ Ժամանակը ցույց տվեց, որ մարզիկներին ֆինանսական աջակցություն կամ մեքենաներ նվիրելով սպորտը չի կարող լուրջ առաջընթաց ունենալ։ Սթափ գնահատելով վերջին զարգացումները հանգում ենք այն եզրակացության, որ հայկական սպորտում արմատական փոփոխություններ կատարելու հարցը ոչ միայն օրակարգային է, այլև հրատապ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում