Վրաստանում կորոնավիրի հաստատված դեպքերի թիվը հասել է 888-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 9 նոր դեպք: Վարակվածների թվում`Ադրբեջանի երկու քաղաքացի:
Ըստ կառավարության stopcov.ge պորտալի, օրվա ընթացքում ապաքինված հիվանդների թիվն ավելացել է 7-ով և այժմ կազմում է 731: Կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 80% -ը արդեն առողջացել է:
Կարանտինում է գտնվում 2710 մարդ, բժիշկների հսկողության տակ է 267-ը, մահացել է 14 մարդ։