Թբիլիսյան ծովի հիվանդանոցում հայտարարել են, որ երեք անձանցից երկուսը, ում մոտ հունիսի 16-ին կորոնավիրուս էր հաստատվել, Ադրբեջանի քաղաքացիներ են, երրորդը ՝ Վրաստանի քաղաքացի: Բոլոր երեք վարակվածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«60 տարեկանին մոտ երկու տղամարդ՝ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ճանապարհորդել են ավտոմեքենայով, սահմանին արագ թեստավորում են անցել, որտեղ էլ հենց ստացվել է դրական պատասխանը։ Տղամարդիկ անմիջապես հիվանդանոց են տեղափոխվել։ 20 տարեկան, Վրաստանի քաղաքացի մեկ այլ տղամարդ, հաստատված կորոնավիրուսով, տեղափոխվել է Մցխետա բժշկական կենտրոն, որտեղ կշարունակի բուժումը», – հաղորդել է Թբիլիսյան ծով հիվանդանոցի ծայրահեղ բժշկության բաժանմունքի վարիչ Մարեկ Բեկայան: