Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Ինչպիսին է պատկերը Արցախի համալսարաններում․ անվճար կրթությունը դրակա՞ն, թե՞ բացասական կազդի կրթական որակի վրա

Այս տարի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բուհերում ընդունելության քննությունները անցկացվելու են մեկ փուլով։ Դիմում-հայտերն ընդունվում են առցանց։ Վերջնաժամկետի ավարտին մնացել է մի քանի օր։ Ըստ տարբեր փորձագիտական կարծիքների՝ այս տարի որոշ բուհեր ուսանողների թվաքանակի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ։

«Առաջին լրատվական»-ը ներկայացրել է Հայաստանի պետական ու մասնավոր բուհերի դիմորդների քանակը, որը, նախորդ տարիների համեմատ, ակնհայտորեն նվազել է։ Իսկ մասնավոր բուհերի մեծ մասում այս տարի առհասարակ դիմորդներ չկան։ Պատճառը մեկ քննությամբ ընդունվելու որոշումն է, որը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի դեմ կանխարգելիչ աշխատանքների իրականացմամբ։

Ի՞նչ իրավիճակ է Արցախի պետական համալսարանում։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի պետական համալսարանի դասախոս Դավիթ Բաբայանի հետ, որը նախ նշեց, որ իրենց մոտ դասապրոցեսը ևս իրականացվել է առցանց, իսկ ավարտական քննությունները իրականացվեցին հենց բուհում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

«Իհարկե, բոլորն ուզում են, որ դասավանդման պրոցեսն ընթանա, շարունակվի, բայց կարծես՝ բոլորն ուզում են, որ լինի դասական դասավանդումը։ Կենդանի շփումը շատ ավելի արդյունավետ է, ավելի կարևորում են։ Բայց պետք է հաշվի առնենք նաև առողջապահական նորմերը, կանոնները, որպեսզի բնակչության առողջությանը չվնասենք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ Արցախում կրթությունն անվճար դարձնելուց հետո հնարավոր է դիմորդների, ուսանողների թիվն ավելանա, այդ թվում՝ Հայաստանից։ «Իհարկե, չի բացառվում, որ նաև Մայր Հայաստանից դիմողներ կլինեն։ Չգիտեմ դեռ, պետք է մի քիչ սպասենք։ Մոտակա մի քանի օրերին կավարտվի հայտերի ընդունումը, ու ամբողջ պատկերը հայտնի կլինի։ Արցախում նույնպես պահպանվելու են բոլոր կանոնները, միասնական քննություն են տալու դիմորդները»,- տեղեկացրեց ԱրՊՀ-ի դասախոսը։

Ըստ Դավիթ Բաբայանի, կրթությունն անվճար դարձնելու արդյունքները ժամանակի ընթացքում նկատելի կլինեն։ Դրան զուգահեռ, մեր զրուցակցի կարծիքով, պետք է հնարավորինս բարձրացնել կրթության որակը։

«Ընդհանուր առմամբ, մենք պետք է հասկանանք, որ կրթությունը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտ է։ Պարզ է, որ մեզ մոտ այնպես է ստացվել, որ կրթությունը նաև սոցիալական հարցեր է կարգավորում։

Բայց, այնուամենայնիվ, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի որակը լինի համապատասխան։ Մենք ունենք շատ լավ, տաղանդավոր երեխաներ, ուսանողներ, որոնք հետագայում շարունակում են իրենց կրթությունը Երևանում, արտերկրում։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի, ընդհանուր առմամբ, կրթական մակարդակը բարձրանա»,- իր խոսքն ամփոփեց Դավիթ Բաբայանը։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Պավել Գասպարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Արցախում կրթությունն անվճար դարձնելու որոշման դրական ու բացասական կողմերին։ Ըստ պրոռեկտորի՝ կրթական որակի վրա դրական ազդեցությունը կլինի այն, որ համալսարանը կաշկանդված չի լինի չսովորող ուսանողին հեռացնելու հարցում։

«Համալսարանների բյուջեի մի մասը գոյանում է ուսանողների վարձավճարներից։ Թույլ ուսանողների չհեռացման հիմնական պատճառն այն էր, որ նրանք բյուջե վճարում են որոշակի գումար։ Այսինքն՝ այդ գումարն, այսպես թե այնպես, բուհի զարգացմանը օգնում էր։ Այդ տեսակետից մենք արդեն կախվածություն չենք ունենա կոնկրետ ուսանողի տրված վարձից»,- ասաց պրոռեկտորը։ Նրա խոսքերով՝ սա նաև սոցիալական խնդիր է լուծում, քանի որ շատ դեպքեր են լինում, երբ ուսանողների համար ստիպված են լինում ընդհուպ մինչև 90 տոկոս զեղչ կիրառել։ «Շատ-շատ ուսանողներ չունեն հնարավորություն, ու համալսարանն իրոք ստիպված է լինում մինչև 90 տոկոս զեղչ կատարել։

Այդպես մոտ 60 տոկոսն, այսպես թե այնպես, անվճար են դառնում։ Այն, որ պետությունն այդ ծանրաբեռնվածությունն իր վրա է վերցնում, դա ողջունելի է։ Մարդիկ մտածում են, որ ուսանողը կասի՝ դե, ի՞նչ տարբերություն՝ լավ սովորե՞մ, թե՞ վատ, մեկ է՝ վարձ չեմ տալու։ Ոչ, այստեղ աշխատելու է գնահատման օբյեկտիվ մոտեցումը։ Թույլ ուսանողները դուրս կմնան համալսարանից, ուժեղները՝ կշարունակեն սովորել։ Որակի տեսակետից համեմատաբար ավելի բարձր ցուցանիշներ կունենանք, քան հիմա ունենք»,- մանրամասնեց Շուշիի համալսարանի պրոռեկտորը։

Գասպարյանը նշեց, որ եթե չլիներ կորոնավիրուսային համավարակը, հնարավոր էր, որ իրենց համալսարանում նաև Հայաստանից դիմորդներ լինեին, Արցախին ավելի մոտ մարզերից։ «Մեզ այս պահին ԳԹԿ-ից տեղեկություն չեն տվել, թե դիմումները որտեղից են։ Իմ կարծիքով՝ եթե այս կորոնավիրուսային համավարակը չլիներ, բավականին մեծ հնարավորություն կստեղծվեր, որ Հայաստանի մոտակա շրջաններից նույնպես դիմեին մեզ»,- տեսակետ հայտնեց պրոռեկտորը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում