Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը հավանաբար շուտով չի վերականգնվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
Նա կարծում է, որ, ընդհանուր առմամբ, միջազգային թռիչքները կվերսկսվեն տարբեր կոնվենցիաներին մասնակցող երկրների մեծամասնության համաձայնությամբ:
«Օրինակ՝ Վրաստանի հետ մենք բնավ թռիչքներ չունենք, և դժվար թե մոտ ապագայում նրանք վերսկսվեն», – մեջբերում է ՏԱՍՍ-ը: