Ադրբեջանի ավելի քան 150 քաղաքացի, որոնք Դաղստանում սպասում էին սահմանի բացմանը, հայրենիք ե մեկնել ավտոբուսով՝ հայտնում է հանրապետության Դերբենտի շրջանի մամուլի ծառայությունը Instagram-ում:
Նախկինում Դերբենտի շրջանի ղեկավար Ֆուադ Շախիևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացիները հարձակվել են չորս ոստիկանների վրա և ջարդել նրանց մեքենաները, քանի որ COVID-19 համավարակի պատճառով չեն կարող վերադառնալ տուն: Գիշերը իրավիճակը կայունացել է: Միջադեպի արդյունքում վիրավորվել են իրավապահ մարմինների յոթ աշխատակիցներ, վնասվել է հինգ ծառայողական ավտոմեքենա, Ադրբեջանի մոտ 90 քաղաքացի բերվել է ոստիկանության բաժին, և կատարվում է ծառայողական ստուգում: