Wednesday, 06 12 2023
Ալիևը ներկայանում է կառուցողական. սա հեքիաթ է Արևմուտքին խաբելու համար
ՀՀ-ի և ԱՄԷ-ի խոշոր ընկերությունների համագործակցության համար կստեղծվեն պայմաններ
«Կամ, կամ»-ով չառաջնորդվել. ԱՄՆ-ի հետ մերձենալով՝ չպիտի անտեսենք Ռուսաստանը
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային վարժաձևերից
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները
Տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի․ Օ՛Բրայենը մեկնաբանել է Ալիևի հետ հանդիպումը
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 7-ի համար
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով
Հայաստանը հանձնառու է ուժեր տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Էրդողանը շատ ուզում էր Հայաստանի հետ հարաբերություն հաստատել. այլ բան չուներ ցուցադրելու Արևմուտքին
Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը հույս ունի, որ Հունաստանն ու Թուրքիան բարիդրացիության հռչակագիր կստորագրեն
Հայաստանը կարող է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ
Վարչապետը Նանե Ասատրյանին վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում. հիմք է ընդունվել դատարանի վճիռը
Ինչու՞ է խաղաղության բանալին Վաշինգտոնում այլ ոչ Մոսկվայում
ՔՊ հայտարարությունը. Ճգնաժամ Գյումրիու՞մ
Podcast կարևորի մասին
20:50
Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար
Խիստ անհանգստացնող է թափառող շների աճող թիվն ու փոխված վարքը. արդյոք կա պետական վերահսկողություն
20:40
ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները
Մեր ու ձեր ժողովրդավարությունը ակնհայտ տարբերվում է. պատգամավորը դժգոհեց Սիսիանի ընդդիմությունից
ՀՀ և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու. փոխվարչապետ
Ընդդիմությո՞ւնը բռնեց դավադիր իշխանության բերած կոկաինի բեռը. Փաշինյանը՝ Խամոյանին
20:20
ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ
Ասֆալտապատված փողոցները «Վեոլիա ջուր»-ը այլանդակում է. կառավարման խնդի՞ր է, թե՞ օրինաչափություն
Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով

«ԿԲ-ն ավտորիտար պետություն է. նորընտիր նախագահը երեք կարևորագույն ուղղությամբ պետք է կարողանա ճիշտ աշխատել»

Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի պաշտոնում 12 տարվա աշխատանքից  հետո (2008թ-2020թ) հունիսի 15-ին Արթուր Ջավադյանն ավարտեց իր պաշտոնավարումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ-ի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր  նախագահին՝ Մարտին Գալստյանին։

«Ակնհայտ է, որ բանկային համակարգը Երրորդ հանրապետության ձեռքբերումներից է։ Մեր կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է քաղաքացիների շրջանում և բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը»,- ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետը։

Վերջինս նաև հույս հայտնեց, որ նոր նախագահի գալով՝ նոր էջ կբացվի բանկային համակարգում, որը կմեծացնի բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։

Փաշինյանը նշեց՝ կարևոր է, որ քաղաքացիները հասկանան, թե ինչպես է աշխատում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը և բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ չձևավորվեն։

Վարչապետը միևնույն ժամանակ նաև հայտարարեց, որ Արթուր Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման ծրագրերում։

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը գոհ է և դրական է գնահատում Արթուր Ջավադյանի և ԿԲ-ի աշխատակազմի աշխատանքը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանի ԿԲ-ն կայացել ու զարգացել է որպես ֆինանսական կառույց՝ բանկային համակարգը հնարավորինս զերծ պահելով  ցնցումներից։

«Ջավադյանը շատ լավ կառավարել է Կենտրոնական բանկը և ես նրա աշխատանքը բարձր եմ գնահատում։ Նա գործել է իրեն օրենքով վերապահված իրավասությունների  տիրույթում, մակրոտնտեսական քաղաքականությունը բավականին խիստ է վարել, ինչը ֆինանսական կայունության տեսանկյունից  նպատակահարմար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Վարդանյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա վերջինս  համաձայն է դրա հետ՝ իր հերթին ընդգծելով, որ, իսկապես, մեր քաղաքացիների  շրջանում պետք է հնարավորինս  բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը։

«Ես իմ շրջապատում առնվազն մի քանի  հոգու գիտեմ, ովքեր զրկվել են իրենց բնակարանից՝ հենց ֆինանսսական անգրագիտության արդյունքում, այսինքն՝ սա իսկապես լուրջ պրոբլեմ է, որը պետք է լուծում ստանա։ Ֆինանսական գրագիտությունը շատ կարևոր է և կարծում եմ այս մասով պետք է շարունակական աշխատանք տարվի և այս մասով  վարչապետը ճիշտ թիրախին է հարվածել»,- նկատեց տնտեսագետն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Կենտրոնական բանկն  ավտորիտար պետության նման մի բան է, որի գործունեությունը  միտված է ֆինանսական կայունության ամրապնդմանը և որտեղ շատ խիստ նորմատիվներ են սահմանված․ այս տեսանկյունից մեր ԿԲ-ն կարողացել է հավուր պատշաճի կատարել իր պարտականությունները, սակայն այստեղ մի խնդիր կա՝ դրամի  փոխարժեքի  գրեթե մշտապես հաստատուն պահելը, ինչն իր բացասական ազդեցությունն  է  ունենում արտահանման վրա՝ հատկապես վերջին ժամանակաշրջանում, երբ ռուբլու փոխարժեքն անկում ապրեց։ Արթուր Ջավադյանին այս մի բանի համար, թերևս,  կքննադատեմ, որ արդեն քանի տարի է՝ նա գնաճը 1․7 կամ 1․8 տոկոսի սահմաններում է պահել, ինչը սարսափելի ցածր ցուցանիշ է, այդպես չի կարելի ուղղակի, որովհետև գնաճը զսպում է տնտեսությունը»։

Անդրադառնալով նաև ԿԲ նորընտիր նախագահին՝ մեր զրուցակիցն ասաց, որ անձամբ չի ճանաչում Մարտին Գալստյանին, սակայն հեռակա կարգով որքանով  հասցրել է ծանոթանալ  նրա անցած ճանապարհին ու գործունեությանը՝ Գալստյանը բավականին դրական տպավորություն է գործել։

«Ըստ իս՝  նա բավականին բանիմաց և գրագետ անձնավորություն է, բացասական որևէ կարծիք դեռ չեմ լսել նրա մասին և կարծում եմ ԿԲ-ի նախագահի պաշտոնում նա կկարողանա հավուր պատշաճի  իրականացնել իր աշխատանքային գործառույթները։

Այստեղ մի կարևոր հանգամանք եմ ուզում արձանագրել՝ վարչապետ Փաշինյանի կողմից հռչակվել է տնտեսական  հեղափոխություն, որի իրականացման համար շատ կարևոր է նաև մակրոտնտեսական քաղաքականությունը։ Այսինքն, եթե այստեղ ֆինանսական քաղաքականությունը չկարողանա հասնել արագընթաց տնտեսական հեղափոխությանը՝ մենք կունենանք խնդիր, որովհետև այս 30 տարվա ընթացքում բանկային համակարգն աշխատել է ի շահ իրեն, այլ ոչ թե  քաղաքացու։ Բայց քանի որ վերջին տարիներին Հայաստանում բանկային համակարգը կայացել է որպես այդպիսին և ԿԲ-ի արհեստավարժ  մասնագետները կարողացել են կառավարել ֆինանսական կայունությունը ՝ առաջիկայում էլ պետք է ձգտեն կատարելագործել այս ամենը և ավելի բարձր նշաձողի վրա դնել իրենց հմտություններն ու ԿԲ-ի ճկունությունը,  ինչպես նաև կանխարգելել ֆինանսական հնարավոր անկայունության դրսևորումները, փորձեն փոխել քաղաքացու  վերաբերմունքն առ բանկեր»։

Այս համատեքստում Վարդանյանը առաջնահերթ երեք կարևորագույն ուղղություն թվարկեց, որոնց նկատմամբ ԿԲ-ի  նոր նախագահն ու, առհասարակ, ԿԲ-ի մասնագետները պետք է աչալուրջ լինեն և առաջիկայում ճիշտ քաղաքականություն վարեն։ Դրանք են՝ գնաճը, փոխարժեքի կայունությունն ու վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Գանճը պետք է լինի 4-ից 5 տոկոսի միջակայքում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 3-3.5 տոկոս, մինչ այս եղած նվազումները տնտեսության վրա էական դրական ազդեցություն չեն ունեցել:Դրամի փոխարժեքը նույնպես կարևոր է. դրա արհեստական ամրապնդումը բացասական է ազդում գնաճի և արտահանման վրա»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ընտրվել է 2020թ-ի ապրիլի 17-ին։ Գալստյանի թեկնածությանը կողմ էին քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 15-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում