Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը առցանց գագաթաժողով կանցկացնեն Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու համար Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ նախօրեին ինքը նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից է համաձայնություն է ստացել առցանց հանդիպում անցկացնելու համար:
Ըստ Զարիֆի՝ հենց որ հանգամանքները թույլ տան, երեք երկրների ղեկավարները կենդանի հանդիպում կանցկացնեն: